Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Խորհրդարանին պետք է ներկայացնել տեղեկություններ մեր գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»

Դեկտեմբեր 15,2014 13:10

«Խորհրդարանի խոսնակը պարտավոր էր խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ մեր խորհրդարանական գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա հավելեց նաև, թե ավելին, «պետք է ԱԺ խոսնակը պարբերական կապի մեջ լինելով ոստիկանության հետ` տեղեկություններ ներկայացնի խորհրդանում, թե ինչպես է ընթանում դեպքի քննությունը»: Այնուհետև ամփոփեց. «Սա պարզ տրամաբանություն է, և այդ սխալը պետք է ուղղվի»:

Հիշեցնենք, որ այս հարցին արտահերթ նիստում չանդրադառնալու պատճառով ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել են  արտահերթ նիստը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031