Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն չմիացավ բոյկոտին, բայց չեն մասնակցում քվեարկությանը

Դեկտեմբեր 15,2014 12:54

«Ամբողջությամբ չպայմանավորվեցինք, ընդհանուր մտահոգություն կար: Որոշեցինք առայժմ, որ 6.30-ին այսօր արտահերթ նիստ պետք է հրավիրենք, որը պետք է անդրադառնա ՀՀ-ում այս ամենաթողությանը, որի ժամանակ ընդունվի հայտարարություն: Մանրամասները դեռ չենք քննարկել: Անհրաժեշտ է , որ օրենսդիր մարմինը իր հստակ գնահատականն արտահայտի»,- այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ոչ իշխանական ուժերի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերը պահանջում էին գնահատական տալ Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպին եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել՝ իրենք չեն մասնակցելու կառավարության հրավիրած այս արտահերթ նիստին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով էլ՝ «4 քաղաքական ուժերը չեն մասնակցի արտահերթ նիստին այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ձեւաչափով մեր առաջարկած արտահերթ նիստում գնահատական չի տրվի երկրում ստեղծված իրավիճակին»:

Ուշագրավ է, որ խոսքը ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀԱԿ-ի մասին է: ՀՅԴ-ն չմասնակցեց բոյկոտին: Թեեւ չեն մասնակցում նաեւ քվեարկությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031