«Սրանից հետո ինչ հարց կունենաք, գրավոր կբերեք օգնականիս կտաք՝ կպատասխանեմ: Սրանից հետո խնդրում եմ, ոչ մեկդ ինձ հարց չտաք, թե չէ կվիրավորեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ազատամարտիկների ծեծի հետ կապված:
Նրա խոսքերով՝ «Դուք հարցեր եք տալիս ինձ ու բաներ եք սարքում»: Լրագրողների դիտարկմանը, որ մենք չենք սարքում, Ձեր պատասխաններից եզրակացության են գալիս՝ նա արձագանքեց. «Եզրակացություն լավ չեք անում ուրեմն»:
Լրագրողներից մեկի հարցին, որ չե՞ք պահանջի, որ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կատարվածից հետո հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Ախր դու Կակոսյանի դպրոցի աշակերտ ես ընդամենը: Ես ձեզ ասում եմ՝ հարցերը գրավոր կբերեք, կա՛մ կպատասխանեմ, կա՛մ չէ, դուք նորից հարց եք տալիս»:
Թե գրավոր հարցերին քանի օրվա ընթացքում կպատասխանի՝ նա չասաց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ