Ամերիկայում հորդորում են պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները ոտնահարող Իլհամ Ալիևի կառավարության նկատմամբ, իսկ Մոսկվայում մեծարում են Ադրբեջանի նախկին ու ներկայիս առաջնորդներ Ալիևներին:
Անցած շաբաթավերջին AZAD կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում, Ադրբեջանին վերաբերող քննարկում է անցկացրել, որին մասնակցել են ամերիկացի վերլուծաբաններ, քաղաքագետներ:
«Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության նախկին նախագահ, հիմա ՄըքՔեյն ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամներն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն արևմտյան, այլև համընդհանուր սկզբունքները:
«Ոչ մեկը չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, բայց դժվար է լավ հարաբերություններ զարգացնել մի ռեժիմի հետ, որը գնալով ավելի կոռումպացված ու ավտորիտար է դառնում», – ընդգծել է Կրամերը:
Կարդացեք նաև
Նա ասել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանում իրավիճակը շատ ավելի է վատթարացել։ Այս պահին 100-ից ավելի քաղբանտարկյալ կա, երկու անգամ ավելին, քան Ռուսաստանում և Բելառուսում, որոնց դեմ մենք պատժամիջոցներ ենք կիրառում», – ընդգծել է նա:
Կրամերը եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել ներկա չգտնվել Բաքվում 2015-ին կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերին, այնպես, ինչպես շատերը չմասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադային:
AZAD կազմակերպության ներկայացուցիչներ Էլմար Շախատինսկին և Գորխմազ Ասգարովը իրենց ելույթում նշել են, որ արդեն ժամանակն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:
Իսկ Մոսկվայում Հեյդար Ալիևի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանն անցկացված հավաքին մասնակցել են Ռուսաստանի քաղաքական գործիչները, մասնավորապես, Ռուսաստանի նախագահի մշակութային հարցերով միջազգային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, ով, APA գործակալության փոխանցմամբ, ասել է. – «Հեյդար Ալիևը շատ իմաստուն մարդ էր, ով կարողանում էր իր շուրջը մթնոլորտ ստեղծել, և շատ կարևոր է, որ նա որդի է մեծացրել, ով Հեյդար Ալիևի ստեղծած հիմքի վրա կառուցում է բարգավաճ, ժամանակակից և դինամիկ զարգացող երկիր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում