Լրահոս
Օրվա լրահոսը

Թե, կարողանամ…

Դեկտեմբեր 14,2014 22:07

 Թե, կարողանամ, ես կվերացնեմ պատերազմները,

Հողը կսնեմ՝ լոկ խաղաղության առողջ սերմերով,

Մարդկության ներսից ընդմիշտ կհանեմ ագահությունը,

Որ կյանքը լցվի Տիրոջ աղոթքով, մանկանց ճիչերով:

 

Թե, կարողանամ, հույս կներարկեմ սիրող սրտերին,

Մեծ տիեզերքի լույսը կսփռեմ նրանց ճամփեքին,

Ես ինձ կզոհեմ, միայն թե հասնեն իրենց բաղձանքին,

Զավակներ ծնեն, երկիր շենացնեն, հասցնեն մուրազին:

 

Թե, կարողանամ, անդորր կբերեմ բյուր հոգիներին,

Բոլոր մայրերին վիշտը կուղեկցի երազի նման,

Կաղոթեմ Աստծուն, որ երկինք տանի նահատակներին,

Եվ բույրով լցնի վշտով պարուրված ամեն մի ավան:

 

Ու երջանկության ցոլքեր կուղարկեմ բոլոր մայրերին,

Եվ հարսնանալու հույսով կպատեմ բյուր աղջիկներին,

Առնականության լիցքեր կհղեմ մեր տղաներին,

Մեծ տիեզերքից աստղեր կիջեցնեմ երեխաներին:

 

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031