Ilur.am. Մեր ունեցած տեղեկություններով՝ Արշակ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:
Ըստ մեր հայթայթած առաջին տեղեկությունների, Սվազյանը եղել է Շմայսի մեքենաներից մեկի վարորդը, սակայն պաշտոնապես ձեւակերպված չի եղել որպես վարորդ։
Նշենք, որ ժամանակին Սվազյանի վրա քրեական գործ է հարուցված եղել, որը կապված էր թանկարժեք քարերի մաքսանենգության հետ: Ամենայն հավանականությամբ, որպես Արամ Մանուկյանի վրա հարձակման փոխատուցում` նրան խոստացել են կոծկել նշված քրեական գործը:
Հարկ է նաև նշել, որ news.am-ի հետ զրույցում Շմայսը, ըստ էության, հաստատել է մեր ունեցած տեղեկությունները, որ Արամ Մանուկյանի հարձակման անմիջապես հետևում կանգնած է հենց ինքը՝ Շմայսը: Վերջինս մասնավորապես հայտարարել է. «Ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել: Ոչ մի բան էլ չկա սրա հետեւում: Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա»:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպես ասում են, “պատից կախված հրացանը վերջ ի վերջո պետք է կրակի”: Բա ինչ էյիք կարծում, Մովսիսյանին իր որ արժանիքի համար էյին պահում պառլամենտում: մարդը վերջ ի վերջո պետք է ծառայությունը մատուցեր թե չէ: Հույս ունենանք նրա առաքելությունն այսքանով ավարտի կբերվի: թե չե հիշում եք չէ իր եղբոր առաքելությունը ձգվեց հասավ մինչև Հոկտեմբերի 27:
Երեւում է եկել է չաղացած տկարամիտների մատաղի ժամանակը: Ինչով՜ է վատ – քրեական «էլիտային» հանում են տուր ու դմփոցի քաղաքական ընդիմության հետ, հետո արդար դատավորություն իրականացնելով՝ երկու կողմերին էլ ծակը լցնում – օրենքի տառին հենվելով: Հասարակ շախմատ է!