Բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը մասնակցել է «Ուոթֆորդ» ակումբի «Վիկարիջ Ռոուդ» ստադիոնում իր անունով կոչված տրիբունայի բացմանը, որը կատարվել է Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Ուիգանի» հետ հանդիպումից առաջ: Երգիչը, որ երկար ժամանակ եղել է «Ուոթֆորդի» սեփականատերը, հիշել է, թե ինչպես էր վեց տարեկանում գալիս իր սիրելի թիմի հանդիպումներին եւ տրիբունայի տեղը եղած աղբակույտերից հետեւում խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի