Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի թեկնածուն տնային կալանքի մեջ է, ընտրություններին չի կարողանում մասնակցել

Դեկտեմբեր 14,2014 14:47

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի բնակիչները նույնպես այսօր գյուղապետ են ընտրում: Այստեղ պայքարում անկուսակցական գործող գյուղապետ Սարգիս Այունցն ու ինքնաառաջադրված դաշնակցական Աշոտ Դալլաքյանը:

 

Գործող գյուղապետը Aravot.am-ի հետ զրույցում չկարողացավ ասել, թե գյուղում ինչպես են ընտրությունները ընթանում. «Ես տնային կալանքում եմ, ոչ մի տվյալ ոչ ստանում եմ, ոչ ինձ հաղորդում եմ: Ես հանգստանում եմ, էդ գործերով չեմ զբաղվում: Գիտեմ, որ ընտրությունները խաղաղ ու լավ մթնոլորտում են անցնում: Հանձնաժողովը նորմալ աշխատում է, պատասխանատու մարդիկ իրենց տեղում են»:

Մեր հարցին՝ ինչու եք տնային կալանքի տակ, գյուղապետն ասաց.«Ես եմ ինձ կալանքի ենթարկել, կարգն է էդպես, որ թեկնածուն պետք է տեղամասերից հեռու լինի, չխառնվի ընտրություններին»:

Նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Սարգիս Այունցը գյուղապետի պաշտոնը ստանձնել է 2011-ին:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր եւ Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի եւ 9-ում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել եւ գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել եւ գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031