ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի և Վարդենյաց լեռնանցքի
ավտոճանապարհներին մերկասառույց է:
Աշոցքի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի, Արտաշավանի, Ապարանի,
Սևանի, Գավառի, Աբովյանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրիի,
Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և
Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն