Փարաջանովը` Գաֆէսճեանում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում (ԳԱԿ) «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա վերջին միջոցառումը նվիրված էր հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, նրա 90-ամյա հոբելյանին: Գրող, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը հանդես եկավ «Փարաջանովի գեղարվեստական փորձը՝ որպես ազգային ֆենոմեն» դասախոսությամբ, որն, ըստ էության, Փարաջանովի նկատմամբ մեր մոտեցումներն էին, տարատեսակ գնահատականները:
«Նրա գնահատականը, որ տալիս ենք, մենք նկատի ունե՞նք Փարաջանովի միայն «Նռան գույնը», թե՞ առհասարակ»,-հարցրեց բանախոսը:
Կարդացեք նաև
Ռ.Անգալադյանը ներկայացրեց, թե ինչ տեղ է գրավում Փարաջանովը համաշխարհային մշակութային պատմության մեջ: Ըստ նրա, Փարաջանովը, լինելով քաղաքացի, տասնյակ նորարություններ արեց, որը սակայն դուրս էր մեր մտածողությունից. «Նա ստեղծում է ֆորմա՝ ձեւ, գտնում մի տարածք, գալով Հայաստան, ստանում այն մեծ իմպուլսը, որը տանում է դեպի «Նռան գույնը»:
Ռ.Անգալադյանի կարծիքով, եթե Փարաջանովին համեմատում ես Արշիլ Գորկու հետ, ապա հանգում ես նրան, որ նա նույն արժանապատվությունն էր, որ եղել է Միացյալ Նահագներում:
Ըստ նրա, Արշիլ Գորկին ու Սերգեյ Փարաջանովն են միայն սնվել մեր արժեքներով, Գառզուն՝ ոչ:
Ս.Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկայացրեց Փարաջանովի այն շրջանը, երբ նա նեղացած եկավ Հայաստան.«Նա պատկանում է ամբողջ մարդկությանը»: Զ.Սարգսյանը կիսեց արտերկրի մեր հայրենակիցներից մեկի ցանկությունը. Եղեռնի հարյուրամյակին Փարաջանովը ճիշտ կլիներ ցուցադրվեր:
Ցուցադրվեց 1988-ին նկարահանված մի փաստավավերագրական ֆիլմ, որը «պարզ ինտերվյու» է՝ ամերիկացի ռեժիսորի կողմից նկարահանված:
Մյունխենում գտնվելու ժամանակ է այս հարցազրույցը շունչ առել, դա ինչպես հետո պիտի նշվեր, Փարաջանովի վերջին հարցազրույցն էր՝«Կտակը»:
Փարաջանովն իր այս վերջին հարցազրույց-կինոնկարում ներկայացնում է իր մոտեցումները, իր անցած ճանապարհը, բանտային շրջանը, ասելով, որ եթե նա չնկարեր բանտում, ապա կդառնար հանցագործ, կրկնահանցագործ:
Ռ.Մ.