Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել. Contact

Դեկտեմբեր 13,2014 19:15

Ամերիկացի փորձագետներն ու ակտիվիստներն իրենց կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ: Այդ կոչերը հնչել են դեկտեմբերի 12-ին Վաշինգթոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Ամերիկայի ադրբեջանցիների միությունը, փոխանցում է «Կոնտակտ»-ը:

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ավարտին է հասնում:

Դիվանագետը, որը Բաքվում պաշտոնավարել է Հեյդար Ալիևի իշխանության տարիներին (1994-1997), քննդատել է Իլհամ Ալիևի վարչակազմին, որ ԱՄՆ-ին փորձում են որպես 5-րդ շարասյուն ներկայացնել ու ամերիկյան կազմակերպություններին դիտարկում են իբրև պետության սպառնալիք:

Որպես պատասխան, նա առաջարկել է, որ Վաշինգտոնն իր քաղաքացիներին զգուշացնի՝ Ադրբեջան այցելելու դեպքում ձեզ կարող են հետապնդել, թաքուն նկարահանել և հնարավոր է՝ այլ վատ բաներ էլ տեղի ունենան. «Եթե դիվանագիտական մեթոդները Ալիևի վրա չեն ազդում, ապա ժամանակն է դիտարկել պատժամիջոցների ձևը, որոնք ցույց կտան, որ մարդու իրավունքների խախտումները կարող են հետևանքներ ունենալ», – ասել է նա:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության նախկին նախագահ, իսկ այժմ Մաքքեյն ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերը իր ելույթում նշել է, որ պատժամիջոցներ չեն սահմանվի, եթե կառավարությունն իր քաղաքացիներին հարգանքով վերաբերվի:

«Պատժամիջոցները համակարգը փոխելու համար չեն նախատեսված, այլ որպեսզի համակարգը հասկանա, որ իրեն հարկավոր է փոխվել», – ասել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում քաղաբանտարկյալների թիվը կրկնակի ավելի է, քան Ռուսաստանում ու Բելառուսում, որոնց նկատամամբ արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել:

Նա նաև եվրոպացի քաղաքական գործիչներին առաջարկել է բոյկոտել 2015թ. Բաքվում կայանալիք եվրոպական խաղերը, ինչպես դա արվեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

«Ալևի իմիջին մեծ հարված կլինի Կենտրոնական ստադիոնում արևմտյան առաջնորդների կողքին կանգնելուց զրկվելը», – ասել է Կրամերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031