Եվրամիությունը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաձայնագրությունում՝ հրապարակված Գերմանիայի կառավարության կայքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք մեր կողմից ևս կուզեինք լավ, գործընկերային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», – ասել է Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ-ը վերաբերում Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա Ռուսաստանի ունեցած մեծ ազդեցությանը, ու ինչպես կարող է արևմուտքը սահմանափակել այդ ազդեցությունը:
Կանցլերը նշել է, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդավայի հետ ԵՄ հարաբերությունների սերտացնումն Ռուսաստանի դեմ ուղղված չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ