Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուպյանի կարծիքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել միայն փաթեթային գործընթացով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայ խորհրդականը, շարունակելով թուրքական գիծը, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը ոչ միայն հայ-թուրքական խնդրին է վերաբերում, այլև հայ-արդբեջանականին ևս, և սահմանը կբացվի այն դեպքում, երբ երկու հարաբերություններն էլ բարելավվեն:
Ավելի մանրամասնելով՝ Մահչուպյանը հայերին մեղադրել է արմատականության մեջ՝ կապված ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքների հետ. «2015թ. ապրիլի 24-ը՝ անչափ խորհրդանշական տարեթիվ է, և քանի այն մոտենում է, հայկական միջավայրում այդ հարցը արմատական սրում է առաջացնում», – գրել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան հայերի նման դիրքորոշման դեպքում սահմանը բացելու և ցեղասպանության հարցով ոչ մի զիջման չի գնա: «Եթե Թուրքիան ինչ-որ քայլեր նախաձեռնի, ապա միայն մյուս տարի, քանի որ այդ ժամանակ կրքերը կհանդարտվեն»:
Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետ եղած ժամանակվա նախաապրիլ 24-յան հայտարարությունը, որտեղ հիմիկվա Թուրքիայի նախագահը ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի ժամանակ զոհված հայերի սերունդներին»՝ Մահչուփյանը գրում է. «Դա որոշակի մակարդակ է, որից ցածր թուրքական կողմը ոչ մի դեպքում չի իջնի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Տո դե ռադ էղի է …