Երևանաբնակ գործարար Գևորգ Մարգարյանի առավոտն այսօր տարբերվում էր մյուսներից: Հրազդանի «Տնակներ» թաղամասի բնակիչ փոքրիկ Արամի մասին մեկ շաբաթ առաջ տեղեկացել էր «Առավոտի» ֆեյսբուքյան գրառումից և բարեգործության նպատակով ուղևորվում էր այնտեղ:
Արամիկն ու Մանեն անթաքույց հետաքրքրասիրությամբ փորփրում էին անծանոթ հյուրերի բերած քաղցրավենիքները: Մայրը՝ Լիանան, շփոթմունքից կարկամել էր: Գևորգը հանձնեց նրան ծրարը և հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում պլաստիկ օպերացիան: Մոր խոսքով ՝ մյուս տարի ականջի, ապա 6 տարեկանում ընդհանուր պլաստիկ վիրահատություն է արվելու: «Շատ ա նեղվում, երբ փողոցի երեխաներն իրան ձեռ են առնում. հրում ա, կռիվ ա անում»:
Արամիկի հետ բարեկամանալ Գևորգին այդպես էլ չհաջողվեց, քանի որ փոքրիկը խոսել չի կարողանում, բացի այդ` նա խիստ զբաղված էր քրոջ ձեռքից կոնֆետները խլելով:
Ծանրացած սրտով դուրս եկանք Ռաֆայելյանների տնից: «Սա իմ պատկերացրածից ավելի վատ էր», – ասաց երիտասարդ բարերարը:
Կարդացեք նաև
Անի Անտոնյան