ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18000 կրակոց:
Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փոքր տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:
Կարդացեք նաև
— ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն