Լրահոս
Օրվա լրահոսը

          Աղջիկը սուտ վկայություն է տվել, թե իրեն բռնաբարել են

Դեկտեմբեր 13,2014 13:23

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի անչափահաս  բնակչուհու կողմից՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ բնակչուհին 2014 թվականին համացանցի «Odnoklassniki.ru» կայքի միջոցով ծանոթացել և շուրջ 2 ամիս ծնողներից գաղտնի պարբերաբար հանդիպել է մի տղայի հետ: Արդյունքում՝ երիտասարդները ամուսնության շուրջ համաձայնության են եկել:

2014 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրանք հանդիպել են Վանաձորի «Երկաթուղայինների» այգում, որտեղ էլ տղան աղջկան  հայտնել է, որ առաջիկայում մեկնելու է զինծառայության, ինչ պատճառով վերջինս վրդովվել է և նրան մեղադրել իրեն խաբելու մեջ՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրան՝ գոռգոռացել , քաշքշել:

Արդյունքում՝ իր հետ չամուսնանալու համար վրեժխնդիր լինելու նպատակով աղջիկն այգու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցներին հայտնել է, որ ընկերն այգում իրեն ծեծել և բռնաբարել է, որից հետո դիմել է փախուստի:

Ոստիկանության բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ աղջիկը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով, բռնաբարել է իրեն:

Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն: Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031