Նա Ջողազի ջրամբարում ձուկ է որսացել
Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացանք, որ այսօր առավոտյան Իջեւանի բժշկական կենտրոն տեղափոխված, սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանը բուժկենտրոնում օգնություն ստանալով ՝ տուն է մեկնել: Վ. Մարգարյանն ասաց, որ նա վնասվածքներ է ստացել երկու ոտքերի սրունքների շրջանում:
«Բախտը բերել է, որ ադրբեջանցի դիպուկահարի բազմաթիվ կրակոցները լուրջ վնասվածքներ չեն հասցրել»: Աղասի Թամրազյանը ավտոմեքենայի փչած կամերայով ջրամբարում ձուկ է որսացել, ինչն էլ նկատել են լճի մյուս ափին գտնվող ազերի զինյալները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ