Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ-ի նախագահությունը պահանջում է ՀՀ նախագահից իր ենթակաների միջոցով անհապաղ գտնել մեղավորներին

Դեկտեմբեր 13,2014 12:22

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը խստորեն դատապարտում է վերջին ժամանակներս Հայրենիքում սկիզբ առած բռնությունները` ազատամարտիկների, քաղաքական և տնտեսական գործիչների հանդեպ:

Մարդու իրավունքների միջազգային օրը նման գործելաոճն ունի մեկ բնութագրում` ցինիզմի բարձրագույն դրսևորում` ահաբեկչություն ՀՀ քաղաքացիների հանդեպ, որոնք ազնվորեն արտահայտում են իրենց կարծիքը վարչախմբի վարվող անօրինականությունների, խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականության և տնտեսական ճգնաժամի հանդեպ: Վերջինիս համար առավել «խթան» է հանդիսացել հարկային տեռորը, որը օգտագործվում է որպես հանրությանը ենթակայացնելու և լռեցնելու գործիք:

ԵՀՄՖ Նախագահությունը պահանջում է ՀՀ նախագահից իր ենթակաների միջոցով անհապաղ գտնել և հանրությանը տեղեկացնել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկողներին: Ինչպես նաև բացահայտել «Անտարես» հրատարակչատան վրա իրականացված հարձակման մեղավորներին: Հակառակ պարագայում մամուլում հրապարակված ոստիկանապետի և իր տեղակալի «գողական-դաստիարակչական» արտահայտությունները ահաբեկչական դեպքերի հանդեպ կապացուցեն, որ բռնապետությունը հոգևարքի մեջ է ու թևակոխել է երկրի փլուզման վերջին փուլին:

 

ԵՀՄՖ Նախագահությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում իրենց առաքելությունը իրականացնող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին հետևել երկրում ծայր առած ներքին քաղաքական ահաբեկչական գործողությունների բացահայտման գործընթացին և հնարավորության դեպքում ցուցաբերել աջակցություն երկիրը բնականոն հունի բերելու ուղղությամբ:

ԵՀՄՖ Նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031