Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իջեւանի նախկին քաղաքապետն ընդդե՞մ գործող  քաղաքապետի

Դեկտեմբեր 13,2014 11:57

Վարդան Ղալումյանը դիմել է Մարտին Սարգսյանին

2014թ. սեպտեմբերին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի աշխատակազմի    Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար:  Վ. Ներսիսյանը  2011-ի նոյեմբերից, համայնքի ղեկավարի ընտրություններում Վարդան Ղալումյանին պարտվելուց հետո, աշխատանք չուներ: Ներսիսյանի` կադաստրի   Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակվելուց հետո սպասելի  էր, որ նրա  եւ  Իջեւանի քաղաքապետարանի միջեւ հարաբերությունները  հարթ չեն լինելու:varujan-nersisyan

Իջեւանի   քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին, որտեղ քաղաքապետը հույս է հայտնել, որ Մ. Սարգսյանի  հանձնարարականով պարզաբանում կտրվի եւ կլուծվի 2014թ. նոյեմբերի 28-ին   կադաստրի  պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանում ուղարկված  իր  դիմումի մեջ բարձրացված խնդիրը: Քաղաքապետը  հայտնել է,  որ    կադաստրի  մարզային ստորաբաժանումը, կասեցնելով կոնկրետ անձնավորության  անշարժ գույքի պետական գրանցումը, որպես կասեցման  հիմնավորում, նշել է կառավարության 2005թ.  որոշումը եւ  քաղաքաշինության նախարարի  համաձայնության բացակայությունը:  Ղալումյանը  դիմումի մեջ  դրան հակադարձել է. « ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2404-Ն  որոշման 1-ին և 8-րդ կետերի ուժով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնությունը, երբ հիշյալ որոշման 8-րդ կետի սահմանման մեջ, որպես ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնության պայման է առաջացնում միայն քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կից ներկայացվող կառուցապատման սխեմայով) տրամադրման գործառույթների դեպքերում միայն, իսկ սույն դեպքը հիշյալ պայմաններից և որևէ մեկին չի համընկնում, ընդամենը առկա է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տարածքի նկատմամբ պետական գրանցման իրավական ռեժիմ»:

Վ. Ղալումյանը   նշել է. «Ստորաբաժանման ներկայիս ղեկավարը հանդիսացել է իմ իրավանախորդը, և մեր միջև քաղաքական հայացքների շուրջ ձևավորվել են որոշակի տարաձայնություններ, իսկ ստորաբաժանման ղեկավարը մինչև օրս բոլոր հնարավորությունները՝ այդ թվում ներկայիս լիազորությունները օգտագործում է իր ունեցած սկզբունքներին համահունչ»: Քաղաքապետը  դիմումի մեջ  Վ. Ներսիսյանի նման գործելակերպն  անթույլատրելի համարելով՝ հայտնել է, որ այն  Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքի բնակիչների համար խոչընդոտներ, նաեւ բացասական հետեւանքներ է առաջացնում:  Վարդան Ղալումյանն  ասաց, որ  որ կադաստրի  պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանումը նախկինում  վերոհիշյալ պատճառաբանությամբ չի կասեցրել որեւէ  քաղաքացու անշարժ գույքի հանդեպ սեփականության իրավունքի գրանցումը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ամեն ինչ հասկանալի է, սակայն պարզ չէ, թէ այդ ՛՛կոնկրետ անձնավորությունն՛՛ ինչու չի դատարան դիմում և իր իրավունքներն օրենքով սահմանված կարգով պահպանում? Ի վերջո Վ.Ղալումյանը գործող քաղաքապետ է, այլ ոչ թե ՛՛կոնկրետ անձանվորության՛՛ փաստաբան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031