Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞վ բացատրել այս գահավիժումը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2014 11:18

Մինչ համացանցում ոմանք բուռն դատապարտում էին, երկրորդները «ողջունում» Արամ Մանուկյանի ծեծը, իսկ երրորդները հարցնում՝ «ով է հաջորդը», հերթական բռնության մասին տեղեկությունը տարածվեց: Ծեծի է ենթարկվել ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարը՝ Աշոտ Փիլիպոսյանը: Սա արդեն դուրս է թույլատրելի բոլոր սահմաններից:

Կարծես մենք բոլորս «Արեւելյան էքսպրեսի» սցենարում հայտնված լինենք, որտեղ հերթով բոլորը պետք է բռնության ենթարկվեն, եւ հանցագործությունն այնքան նուրբ ու հմտորեն է նախապատրաստված, որ բացահայտման հավանականությունը պարզապես չնչին է:

Իսկապես, ի՞նչ է կատարվում մեր երկրում վերջին ամիսներին: Ինչո՞վ բացատրել այս գահավիժումը. ֆինանսական շուկայի տապալումը, ֆիզիկական բռնություններն ընդդիմության նկատմամբ, գնաճը, հասարակական ապատիան ու անհուսությունը: Եվ, կարծես ճակատագրի հեգնանքով, այս ամենը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրման շեմին, այդ պրոցեսների մեկնարկի պահից ի վեր:

 Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031