«Ժողովուրդի»-տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»:
Եւ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին նկատողություն հայտարարել: ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը. «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի,- խմբ.) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որեւիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: