Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարի թանկացման ազդեցությունն ընդլայնվում է. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 13,2014 10:41

Դրամի շարունակվող արժեզրկման եւ դոլարի թանկացման ազդեցությունը տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա գնալով ընդլայնվում է։ Եթե մինչեւ վերջերս թանկացումները ներառում էին հիմնականում պարենային ապրանքների շուկան, ապա այժմ այն աստիճանաբար տարածվում է նաեւ այլ ոլորտներ։

Մասնավորապես բարձրացել է տրանսպորտային միջոցների լիցքավորման գազի գինը։ Անցած երկու օրերին, հիմնականում մայրաքաղաքի գազալցակայաններում այս վառելանյութի գինը բարձրացավ խորանարդի համար մինչեւ 40 դրամով։ Կասկած չկա, որ գազը առաջիկայում կթանկանա նաեւ այլ տարածքներում։

Այս ամենը բացասական ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 80 տոկոսը, եթե ոչ ավելին, աշխատում է գազով։

Որքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ գազալցակայաններում վաճառվող գազի գնի բարձրացումը, այնուհանդերձ անկասկած է, որ ազգային արժույթի արժեզրկումը այս հարցում գործել է բացասական ազդեցություն։ Ճիշտ է, գազալցակայաններին մատակարարվող գազը չի թանկացել, բայց ավելացել է դրա դիմաց վճարման համար անհրաժեշտ գումարը։

Խնդիրն այն է, որ 10 հազար խոր. մետրից ավել սպառողների համար գազի գինը հաստատված է դոլարով։ Այդպիսի սպառողներից են նաեւ գազալցակայանները։ Նրանք գազը «Գազպրոմ Արմենիայից» գնում են դոլարով, իսկ սպառողներին վաճառում են դրամով։ Այստեղից էլ առաջանում է այն անհամապատասխանությունը, որն ի հայտ է գալիս փոխարժեքների փոփոխության դեպքում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031