Լրահոս
Օրվա լրահոսը

Բարգավաճ ու ապահով Հայաստան. «Ազգ»

Դեկտեմբեր 13,2014 10:31

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Գյումրի էր գնացել: Տեղիՙ Ամենափրկիչ եկեղեցում, որն, իմիջիայլոց, ամենեւին էլ Ծառուկյանը չի կառուցել, նա հիշատակել է 26 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհերին, ապա պատասխանել եկեղեցու բակում իրեն սպասող լրագրողներին: Ծառուկյանը ընդգծել է, որ քաղաքականութունից ինքն այս օրը չի խոսելու, որ շուտով, եթե պետք լինի, ինքը բոլոր հարցերին սպառիչ կպատասխանի: Ապա արդեն Գյումրիի Մշակույթի պալատում գյումրեցիների հետ հադիպմանը հայտարարել է, որ ինքը 45 մլն է տվել «մեր քաղաքապետ» Սամվել Բալասանյանինՙ որպեսզի «ինքը կազմակերպի ժողովրդին իմ կողմից թեթեւակի բարեգործության համար, տանք այդ գումարՙ բաժանեն ծանր ապրող ընտանիքներին, որ կարողանան թեթեւակի իրենց հոգսը թեթեւացնեն, ես էլ կարողանամ ինձ լավ զգամ, որ իմ հնարավորության սահմաններում աջակից մասնակից եմ եղել»:

Ծառուկյանն այդ մասին ոչինչ չի ասել, բայց ենթադրում ենք, որ 45 մլն-ը դրամ է, ոչ թեՙ բարձրացած կուրսով ԱՄՆ դոլար:

Հիմա Գյումրիի քաղաքապետարանում այս 45 մլն-ը հավանաբար նախ կհաշվեն, հետո կկազմեն եւ քաղաքապետ Բալասանյանին կներկայացնեն քաղաքի «ծանր ապրող ընտանիքների» ցուցակը, հետո 45 մլն-ը կբաժանենՙ այդ ընտանիքների թվի վրա, արդյունքում, եթե Գյումրիի բոլոր «ծանր ապրող ընտանիքները» այդ ցուցակում ներառվեն, եւ եթե քաղաքապետ Բալասանյանը կարգադրի, որ բոլորն անխտիր պետք է ստանան Գագիկ Ծառուկյանի ունեցած հնարավորություններից, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք կստանա 1000-ական դրամ, քանի որ Գյումրիում այսօր հաստատ կգտնվեն 45 հազար «ծանր ապրող» ընտանիքներ»:

Հովիկ Աֆյան

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    փոխանակ նստել և էժանագին հաշվարկներ անել, թե որ ընտանիքին որքան գումար կհասնի Ծառուկյանի նվիրաբերած գումարին, ավելի լավ է կոչ անեիք, որ բոլոր գործարաները նման օգնությամբ հանդես գային. ամոթ ա ուղղակի, թերթի համար ոչ պատվաբեր այս աստիճան մանրանալը. թեկուզ եթե ամեն ընտանիքի հասներ ընդմանեը 500 դրամ, միևնույն է օգնույթունը օգնություն է և վերաբերմունք. վերջ տվեք ամոթալի շահարկումներին

  2. Կարապետ Միրզոյան says:

    Անգրագետ ու չփաստարկված հաշվարկներ անելու փոխարեն, լավ կլինի, որ մի բանով աջակցեն ոչ թե անապահով ընտանիքներին ենթադրաբար հասանելիք գումարի շուրջ զրուցել: Առհասարակ, սա բավականին տգեղ բան է:

  3. Արթուր says:

    Հա բայց Ձեզ ի՞նչ թե քանի ընտանիք ինչքան օգնություն է ստանալու, կարևորը կա օգնություն, փոխանակ ողջունեք, վերջիվերջո ձեր հայրենակիցներն են, դրել հաշվարկներ եք անում ու շահարկում․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031