Լրահոս
Օրվա լրահոսը

Հատով դեղի վաճառքը կարգելվի՞. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2014 10:10

Այս պահին հետաքրքիր հակասություն է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության եւ դեղարտադրողների, ներմուծողների միության միջեւ: Մի կողմը պնդում է, որ հատով դեղ հնարավոր չէ վաճառել, իսկ մյուս կողմը՝ դա խնդիր չէ եւ կարելի է:

Ըստ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծը բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին:

Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն: Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը բարձրաձայնում է, որ Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջեւ կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլեւ սպառողին:

Բացի այս՝ վերը նշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի: Վերջերս դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգվեց՝ հայտարարելով, որ եթե մինչ օրս շատ դեղեր վաճառվում էին ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատով, ապա, ըստ նոր օրենքի, դեղատներում այլեւս հատով դեղեր չեն վաճառվի: Ավելին՝ եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացնի դեղն ու հատով վաճառի, ապա դա կդիտվի օրենքի խախտում, եւ տվյալ անձը կենթարկվի օրենքով նախատեսված պատժամիջոցների:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031