Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստում են բոլորը

Դեկտեմբեր 13,2014 10:00

Ազատամարտիկների ծեծը պատվիրողներին եւ իրականացնողներին բացահայտելու համար նույնիսկ «ուչաստկովի» էլ պետք չէ: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ըստ էության, ամեն ինչ բացահայտել է: Իրավական պետությունում այդ պաշտոնյան կնստեր այդ բռնությունը պատվիրելու, իսկ նրա ստորադասները` իրականացնելու համար: Եթե որեւէ մեկն իմ ներկայությամբ մայր հայհոյի, անկախ նրանից` հայհոյանքի թիրախը հանրապետության նախագահը կլինի, թե Մամուլի շենքի հավաքարարը, ես նման «լեզվական դարձվածքներ» օգտագործող մարդու հետ այլեւս չեմ շփվի:

Բայց ես մասնավոր անձ եմ. ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան չպիտի հանդես գա քաղաքական գնահատականներով, չպիտի որեւէ մեկի «թասիբը պահի», ոստիկանի գործառույթն է կարգուկանոն ապահովելը եւ բոլոր քաղաքացիների, նաեւ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողների անվտանգությունը պաշտպանելը: Այս ծառայությունը բացառում է «քուչի տղու» կամ «օրենքով գողի» բարոյական դրսեւորումները: Եթե ազատամարտիկների ծեծի համար ակնհայտ պատասխանատուները չկանգնեն դատարանի առաջ, դա նույնկերպ կընկալվի՝ ինչպես Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը:

ԱԺ պատգամավոր եւ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա քստմնելի հարձակումը պետք է բացահայտվի: Դրա համար որոշակի ջանքեր են պետք, կարծում եմ՝ ոչ տիտանական: Արամ Մանուկյանը (որին բոլորս շուտափույթ ապաքինում ենք ցանկանում) քաղաքական գործիչ է, եւ այդ հանցագործության շուրջ, անշուշտ, կլինեն քաղաքական բնույթի մեկնաբանություններ: Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե ով է կատարել այդ հանցագործությունը: Բայց վստահաբար կարող եմ ասել, թե որն է քարոզչություն եւ սուտ:

Սուտ է, որ այդ հարձակումը կազմակերպվել է Բաղրամյան 26-ից: Սուտ է, որ դա արել են ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն` իրավիճակը սրելու եւ իշխանությանը վարկաբեկելու համար: Անհեթեթություն է, որ դա արել են «դրսի ուժերը»: Ամենայն հավանականությամբ, այդ հանցագործության հետեւում կանգնած են իշխանության միջին օղակները, որոնք «վառված են» պատգամավորի եւ նրա քաղաքական ուժի գործունեությունից: Նույն շրջանակներն են, ըստ երեւույթին, երեկ հարձակում գործել Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավարի վրա: Եթե իմ ենթադրությունները ճիշտ են, ապա այդ հանցագործությունները դժվար թե բացահայտվեն:

Այն, ինչ ես գրում եմ, բնականաբար, հասցեագրվում է սթափ, կշռադատող մարդկանց: Նրանք, ովքեր «խփնված են» քաղաքական հողի վրա (այս կամ այն կողմից), արդեն ունեն իրենց համոզմունքները, եւ դրանք փոխելն անհնարին է: Վերջերս ռուսական կայքերից մեկում կարդացի մի նյութ-նախազգուշացում, որը մի քանի կետով անդրադառնում է, թե ինչ է իրենից ներկայացնում տեղեկատվական պատերազմը: Երկու կետ կուզեի մեջբերել: «Քաղաքական գործիչները կպայմանավորվեն, իսկ դու կմնաս այն կեղտաջրերով, որոնք լցրել ես քո «գաղափարական հակառակորդների» գլխին»: «Պատերազմի ժամանակ ստում են բոլորը: Մի տարածիր այն տեղեկատվությունը, որի ճշմարտացիության մեջ դու վստահ չես 101 տոկոսով»: Այդ կոչերը նույնպես ուղղված են ադեկվատ մարդկանց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (29)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Վաղ առավոտ, ընկեր Ստալինի աշխատասենյակ
    ԸՆԿԵՐ ՍՏԱԼԻՆ – Ընկեր Եժով, տեղեկություններ կան, որ այսօր երեկոյան գրող Մաքսիմ Գորկին մահացել է:
    ԸՆԿԵՐ ԵԺՈՎ – Ընկեր Ստալին, ես նման տեղեկություն դեռ չունեմ, պետք է ստուգեմ:
    ԸՆԿԵՐ ՍՏԱԼԻՆ – Ստուգեք և զեկուցե՛ք:
    ԸՆԿԵՐ ԵԺՈՎ – Լսո՛ւմ եմ, ընկե՛ր Ստալին:
    ===============================================================================
    Դրանից մոտ 2000 տարի առաջ, Պոնտացի Պիղատոսի ընդունարան
    ՊՈՆՏԱՑԻ ՊԻՂԱՏՈՍ – Ափրանիոս, տեղեկություններ են ստացվել, որ այս գիշեր. Գեթսեմանիի այգում Հուդա Իսկարիովտացուն սպանելու են, վրան 30 արծաթ դնեն և մի գրություն՝ ՛՛Դավաճանի վարձը՛՛ բովանդակությաթյամբ:
    ԱՓՐԱՆԻՈՍ – Ես դեռ նման տեղեկություն չեմ ստացել, պետք է ստուգել:
    ՊՈՆՏԱՑԻ ՊԻՂԱՏՈՍ – Ստուգեք և զեկուցե՛ք:
    ԱՓՐԱՆԻՈՍ – Լսո՛ւմ եմ, իգեմոն…

  2. Արսեն says:

    Լա՜ավ էլի… կամ՝ նորից ադեկվատության մասին..)))..

    Եթե՝ ..Սուտ է, որ այդ հարձակումը կազմակերպվել է Բաղրամյան 26-ից: Սուտ է, որ դա արել են ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն` … Անհեթեթություն է, որ դա արել են «դրսի ուժերը»…
    ապա հաջորդ նախադասությունը լինում է ոչ թե՝ ..ԱՄԵՆԱՑՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ այդ հանցագործության հետեւում կանգնած են իշխանության միջին օղակները… այլ ԱՆԿԱՍԿԱԾ այդ հանցագործության հետեւում կանգնած են իշխանության միջին օղակները… (ամենայն հավանականությունը ենթադրում է, որ բերված հնարավորությունից բացի հնարավոր են նաև այլ տարբերակներ, իսկ հաշվի առնելով, որ «դեպքերը» պատահել են քաղաքականության հետ առընչություն ունեցող մարդկանց հետ՝ հնարավոր տարբերակները հենց «բացառված» տարբերակներն են)։
    Այսպիսով՝ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ թե ԱՆԿԱՍԿԱԾ?..)))..
    ….Նույն շրջանակներն են, ըստ երեւույթին, երեկ հարձակում գործել Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավարի վրա: Եթե իմ ենթադրությունները ճիշտ են, ապա այդ հանցագործությունները դժվար թե բացահայտվեն….
    Ստեղծագործ մտքի շեդեվր..)))… Կասկածները հեռացրինք Բաղրամյան 26-ից, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից (եթե ասում ենք ԲՀԿ՝ հասկանում ենք ՀԱԿ-ն էլ հետը ..))..), լրիվ տեղավորեցինք «միջին օղակի» վրա և՝ «դժվար թե բացահայտվեն»..))).. Ւնչպես կասեին ռուսները՝ и концы в воду..))..
    Բայց այդ դեպքում՝ ինչպես հսկանալ «Եթե իմ ենթադրությունները ճիշտ են»? … ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ վրա եք նման ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ տարածում?
    Բա էլ ու մնաց՝ «Մի տարածիր այն տեղեկատվությունը, որի ճշմարտացիության մեջ դու վստահ չես 101 տոկոսով»-ը?:..)))..

    • Արսեն says:

      Հենց նոր տեսա, որ վերնագրին ուշադրություն չէի դարձրել…
      Ւհարկե՝ ՍՏՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, այդ թվում նաև Ա. Աբրահամյանը..)))..

    • Harutyun Aslanyan says:

      Դե պարզ է՝ պատվիրված հոդված է (պ. Աբրահամյանը էս ձև քողարկված բաներ անելու վարպետ ա ).

      • Արսեն says:

        Հոդվածը, իհարկե, պատվիրված է։ Բայց ես կասկածում եմ, որ պատվերը լինի արտաքին (չնայած՝ չի բացառվում)։ Ւմ կարծիքով՝ ավելի հավանական է, որ պատվիրողը Ա. Աբրահամյանի մեջ նստած հոմո-սովետիկուսն է։ ( էս Սերժերի, ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-երի՝ ամենագլխավոր հենարանը) ..))..

  3. Норайр says:

    Когда у власти “рыльце в пушку”, все вокруг виноваты. Если сделали “силы из вне”, то власти куда смотрели? Если есть подозрение на кого-то из Армении, то где доказательство? Не надо мудрить. Власть в Армении оказался в таком убогом состояние по своей же вине, что кроме уличного террора, других аргументов не оставил себе. Вот и хотят напугать людей, или “среднее звено” власти хочет доложить верхам о своей бурной и решительной деятельности. Видимо кураторы из Москвы посоветовали. Там подобные методы давно практикуются. Правда, не рассчитали местный менталитет. Им боком выйдут эти провокации.

  4. Nara says:

    Հայաստանի խաղաղ վիճակը հանգիստ չի տալիս շատերին: Նրանց ցանկացած գնով անկարգություններ են պետք: Ամեն գնով: Կարևոր չի, ծեծ կլինի, կրակոց,մահակ……. մենակ թե մի ձևով այդ իրարանցումն իրականանա: Բայց իզուր են ջանքերը, մադկանց 90% -ին բացարձակ չի հետաքրքրում այս ամենը, նրանք խաղաղ, հանգիստ կյանքով ապրում են: Իսկ դժվարություններ միշտ էլ եղել են և այսօր էլ կան բոլոր երկրներում, նույնիսկ՝ ամենահարուստ և ամենադեմոկրատ:

    • Nara says:

      Մեխանիզմն էլ հետևյալն է—- սադրանքը սարքում են, հետո իրենց մանկլավիկների միջոցով սոցցանցերում սկսում են «տաքացնել» ու «բորբոքել կրակը», ամենավերջին կեղտոտ բառապաշարի օգտագործմամբ: Իհարկե, սադրանքն արվում է նա՛և իշխանության մեջ եղած 6 -րդ շարասյան անմիջական մասնակցությամբ, հենց դրանք ամենավտանգավորն են ցանկացած Պետության համար:

    • Норайр says:

      Ошибка. Армении.

  5. Nara says:

    Ոչ մի համաժողովրդական շարժում չկա, ՀԱԿ-ը ինչքան էլ կրկնի իր շատ սիրած բառակապակցությունը, դրանից ոչինչ չի փոխվելու(հալվա ասելով բերանդ չի քաղցրանա): Իրենք իրենց հույս են տալիս: Մտածում են, թե ժողովուրդը մոռացել է իրենց իշխանության տարիների «բեսպրեդելը»: Կան դժգոհ մարդիք,ճիշտ է, իսկ որ երկրում չկան??? Թե իրենք որ դարձան իշխաություն, երկնքից մանանա պիտի թափվի, ու բոլորը պիտի մի օրում հարստանան??!!

    • Գալուստ says:

      Նառա, Դուք ինչքան հասկանում եմ Ձեր հրապարակումնեէից կամ ՀՀԿ ի հայտնի տատիկն եք կամ
      նրա մամուլի ներկայացուցիչը …

      • Nara says:

        Գալուստ ջան, ճիշտ է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 3-րդ երեխան սոված է( ՄԱԿ-ի զեկույցում է գրված), բայց հավատս չի գալիս: Համ էլ մի քիչ պատմիր Ձեր ոստիկանների «աշխատելակերպից», ոնց որ թե հաճախ են սպանում գունավորներին, հըն???? Ինչի համար էիք խառնվել իրար 170 քաղաքներում????: Դատեցին էդ ոստիկաններին????

        • Գալուստ says:

          Հարգելի տատիկ, ԱՄՆ ում ցածր եկամուտով ընտանիքներին օգնություն է տրամադրվում եվ դրամական եվ ուտելիքի քարտեր(բավական թվով հայ ընտանիքներ դրանցից օգտվում են, տարոսը Գյումրվա տնակներում ապրող ընտանիքներին»), նրանք որոնք սոված են հիմնականում թմրամոթների եվ նմանատիպ ընտանիքների երեխաներն են…:Ես ինքս գունավորների կողմնակից եմ (ինքս էլ գույնս չեմ փոխել)քանզի բավական գունավոր ընկերնրեր ունեմ եվ սեվամորթների երաժտության երկրպագու եմ , սակայն կարծում եմ որ դատարանը պիտի որոշի թե ով է մեղավորը, ոչ թե Պուտինը, Սերժանտը , Օբաման կամ ես ու ՀՀԿ ի տատիկը…

    • Արսեն says:

      Ուշադրություն մի դարձրու էդ խոսքի ազատության դուշմաններին, Նառա ջան! Անընդհատ գրի…)))..

    • Норайр says:

      Нара, а сейчас нет “беспредела”? Или Ваш куратор из Москвы пока не разрешает трогать власть? Пока всю Армению не продали?

    • Норайр says:

      Да Нара. Раз Вы говорите, значит ничего нет. Вам наверное Ваш куратор из Москвы сказал. Раз он сказал, значит нет. И недовольных нет.

  6. Աբո says:

    Ինչ կա զարմանալու,Հայաստանում հարցերի 90 տոկոսը՝ լուծվել և լուծվում է ծեծի և անգամ սպանության միջոցով,լինի դա «քուչի ռազբորկա»,ոստիկանությունում կամ էլ վերևներում:
    Դանգեցիր,խփիր գլուխը ջարդիր,ուրեմն դու լավ տղա ես ու դու ճիշտ ես,իսկ պատճառներ հարյուրավոր կարաս բերես,ասենք քեզ թարս նայեց,կամ «արա» ասեց,էլ չեմ ասում եթե քվորտ մասին վատ բան են ասել:ի՞նչ է սա չեն սովորեցնում մանկուց,կասեք ոչ բոլորին,համաձայն եմ 90 տոկոսին:

    • Норайр says:

      Я отлично помню, как во время карабахской войны, “наши” гебисты отстреливали неподконтрольных Москве командиров. И мои друзья тоже погибли от их рук. Так что побои, это начало.

  7. david says:

    Իշխանությունը վարկաբեկվելու կարիք չունի, քանի որ ,,ծնված,, օրվանից է վարկաբեկված:Ինչ վերաբերվում է քաղաքական հողի վրա խփնվածներին, ապա նրանց էլ ուղորդում են ամենավերևում նստած խփնվածները :Ի դեպ` հերթով…

  8. Կարո Մելիքյան says:

    ….«Սուտ է, որ այդ հարձակումը կազմակերպվել է Բաղրամյան 26-ից:»…Իսկ ով՞ է հովանավորում ու ոգեվորում այդ ստահակներին, լինի դա՝ընտրախախտումներ,ուղղորդված ահաբեկչություններ… եւ փոխանակ նրանք հայտնվեն ճաղերի ետեւում՝ արժանանում էն տարբեր պարգերների, լինի դա պաշտոնների կամ մեդալների տեսքով։ Այս երեւույթը առանձնակի ձեւով է սրվում՝ռեժիմի հոգեվարքի ժամանակահատվածում։ Իսկ ՀՀկ -ի «տատիկները», հրապարակներից հետո անցնում էն վիրտուլ դաշտ, դե ինչ, չկա կուսակցություն,որ չունենա իր ա….կը։

  9. Արսեն says:

    ՆԱՌԱ – ին։

    Չե-հա՝ դատեն..)).. Ոնց կարան ֆաշիստական Ամերկայում դատեն ֆաշիսստ, ոստիկանի որը սևամորթ է սպանել? Եթե տենց բան անեն՝ երկիրը կփլվի ..))).. Դե պարզ է, ֆաշիստ ամերիկացիները պետք է օգնության շտապեին ֆաշիստ ուկրաինացիներին.. )))…
    Եվ էդ անգլո-սաքսոնական ֆաշիստները, որոնց ղեկավարում է հրեա-մասոնական գաղտնի համաշխարահային կառավարությունը՝ կարծես աշխարհին ձեռ առնելու համար՝ Ամերիկայի «ղեկավար» է նշանակել խամաճիկ սեվամորթ Օբամային։ Ւբր թե, տեսեք-տեսեք՝ մեր մոտ ռասիզմ չկա..))).. (Մի Սամվել էլ չունեն, որ սպանի դավաճան հորը և ուրացող մորը ..)).. )
    Եվ այդ խաբեբաները իրենց փողոցներում թափված, տանջամահ արված սևամորթների դիակները իբր թե՝ չտեսնելով, «դեմոկրատիա» և «մարդու իրավունք» են քարոզում։ (էլ չեմ խոսում էն Գուանտամոում տանջամահ արված մարդկանց մասին… և էդ ճիզվիտները, իրենց տանջանքի սենյակները թողած՝ անբախ-զանբախ,(արտահայտություն Հրանտ Պապիկյանի պատվին..))..) Ռուսաստանի հայրենասերներին անուն են կպցնում..))..)
    Մի Մայակովսկի էլ չունենք, որ գրի
    Ешь ананасы, рябчиков жуй,
    день твой последний приходит, американскый фашист.
    Բայց ոչինչ, ուրախացեք դեռ, և ցնծացեք՝ բանից բեխաբար Ամերիկյան և Ուկրաինական ֆաշիստներ… Ռուսական արջը արթնացել է և բոլորիդ քոքահան է անելու…
    Իսկ մինչև այդ, այս սրիկա 5-րդ և 6-րդ շարասյուններ (էլ չենք խոսում գենդեր-մենդերի, լիբեռաստների, գրանտակերների և աղանդների մասին), ձեռքերդ հեռու՝ խաղաղության և բարեկեցության կղզյակ Հայաստանից… Թե ուզում եք արջի հետ մոտիկից ծանոթանաք? ..)))..
    Ճիշտ եմ հասկացել? ..)))..

    • Գալուստ says:

      Այ Արսեն, էս չեղավ, քո գրածից հետո էս մեր տատիկին մնում ա Շարմազանովին առնի ու գնա հավաքագրվի Կիմ Իր Սենի թոռան մոտ…

    • Норайр says:

      Вы оставь в покое Америку. Они разберутся. Они отсудят. Хотя, если двухметровый амбал избивает полицейского, после трех предупредительных выстрелов, что еще остается делать? А вот в фашисткой России, за очередное убийство армянина, поверьте, никто не будет осужден. Нара, Вы себя вообразили “хитрым” агитатором, а нас “лохами”. “Фашистская Америка”! Смешно!То же мне критик Америки нашелся. По заказу Москвы. Вам деньгами платят, или талонами на бесплатный обед?

  10. Գալուստ says:

    Համոզված եմ որ այդ դիմակավորված ողորմելիները իրականում Հայազն կոչված կոմերիտական սերժ յուգենտական քստմնելի մանկլավիկներն են, որ առանց ամոթի զգացումի կարող են վերջին հայոյանք տալ Հայ աղջկան…իրենց տիրոջ նման պատրաստ են լիզելու…հանուն պաշտոնի…

  11. ՏԻՏ says:

    Իմ խորին հարգանքներս ՆԱՌԱԻՆ և շնորհակալություն գրառումներին համար:

    Խաշը, օղին և հայ ՜՜ազատ՜՜ մամուլը արական սեռի 99%-ը դարձրել են мутант-ներ:

    • Արսեն says:

      Որևէ պրոբլեմ չկա։ Ռուբլու արժեզրկման և տեղական «իշխանություննեչի» նպատակամղված տնտեսական քաղաքականության հետևանքով՝ մինչև նոր տարի հայ տղամարդու համար անմատչելի կդառնան խաշն ու արաղը…))..
      ԵՏՄ պայմանագրի ստորագրումից հետո՝ 2 շաբաթում կվերանա «ազատ» մամուլը…)))..
      Մի ամիսից արի..)))..

  12. ՏԻՏ says:

    Одним из наиглавнейших признаков независимости любого государства является своя валюта, свой эмиссионный, кредитный и расчетный центр.

    Այսպես կոչված ՜՜ Հայաստանի Հանրապետության՜՜ Կենտրոնական Բանկը ( ՀՀ ԿԲ) իր վարած քաղաքականությանբ ( վարկի բարձր % -ը, տարադրամի փոխարժեքի զգալի տատանումները, …) ապացուցում է, որ ոչ մի առերս չունի ոչ Հայ Երեխայի, ոչ Հայ Մոր, ոչ Հայ Զինվորի, ոչ Հայ ՈՒսանողի, ոչ Հայի ապագան (մանկություն,ընտանիք ,առողջություն, կրթություն, զարգացում) իրականացնելու դրամա-վարկային սատարման հէտ:
    ՜՜ ՀՀ՜՜ ԿԲանկը հանդիսանում է տերարիում( террариум), ավելի թուրք է քան թուրքը, ինչպես ասում էր Կատոն Ավագը՝ И все-таки Карфаген должен быть разрушен! Մեր օրվա կարգախոսն պետք է լինի՝
    ԴԵՄ ԵՆՔ ՈՒՐԻՇԻՆ (ФРС США) ԵՆԹԱԿԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ , այն պետք է
    ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031