Խանութներին գրված «Կանացի զգեստներ», «Կանացի կոշիկներ» անգրագետ հայտարարությունները իրականում նշանակում են «Կանանց զգեստներ» եւ «Կանանց կոշիկներ», քանի որ կանացին հատկանիշ է: Ոչ ոք «Տղամարդկային կոշիկներ» չի վաճառում:
Բայց սա դեռ ոչինչ: Երեւանի խանութներից մեկը վաճառում է «Կանացի տեսականի»,
նույնն է թե` «Կանանց տեսականի», այն էլ` 1000 դրամով:
Հիրավի, ամանորյա ֆանտաստիկ առաջարկ է: Ավելի ֆանտաստիկ,
քան անցած տարվա կոկորդիլոսը:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2014
Գոնե առար, թե 1000 դրամ էլ չունեիր?…))))..