Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանը ԵՏՄ անդամակցությանը դիտմամբ չի քվեարկել

Դեկտեմբեր 13,2014 15:00

ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ մի քանի պատգամավորներ չէին մասնակցել քվեարկությանը: Նրանցից մեկը՝ Լյովա Խաչատրյանը, պարզվում է՝ այդ քվեարկության ժամանակ նիստերի դահլիճում է եղել եւ դիտմամբ չի քվեարկել:

«Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը մեր հարցին՝ վտա՞նգ եք զգացել, որ չեք քվեարկել, պատասխանեց. «Չէ, բացարձակ վտանգ չեմ զգացել, ես իմ կարծիքն ունեմ: Ես երկար տարիներ Ռուսաստանում ապրել եմ, գիտեմ, որ հզոր պետություն է, ոչ մի խնդիր չկա: Բայց նախ՝ մենք ինքներս պետք է պատրաստ լինենք որեւէ տնտեսության ներգրավելու համար: Ռուսական շուկան առաջ էլ մեր առջեւ բաց էր, եւ մենք օգտվել ենք դրանից: Հիմա նորից է բացվում՝ ԵՏՄ-ով: Բացած բանը նորից բացելու իմաստը… Ողջ աշխարհին կարելի է ինտեգրվել, բայց երբ պատրաստ չես, դու օգուտը չես ունենա: Մենք ինքներս պիտի ներսում պատրաստվենք, զարգացնենք գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, կրճատենք ներմուծումը: Մենք պետք է պատրաստ լինենք արտաքին շուկային: Եթե պատրաստ չենք՝ դրա կարիքը բացարձակ չկա»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ, ԵՏՄ-ն ոչինչ չի՞ տալու եւ ձեւական մի բա՞ն է մեզ համար, նա պատասխանեց. «Միգուցե անվտանգության խնդիրը կար»:
Մեր հարցին՝ ԲՀԿ խմբակցությունում քաղաքական որոշում չի՞ եղել, որ իրենց խմբակցության պատգամավորները ԵՏՄ անդամակցությանը քվեարկեն խմբակցության հայտնած կարծիքին համահունչ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, նման քաղաքական որոշում չի եղել»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031