Քիչ առաջ Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հանդես եկավ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստը դատապարտող հայտարարությամբ և ազատամարտիկներին կոչ արեց «քարով ու փայտով» դուրս գալ փողոց:
Նա հիշեցրեց այն, որ տասը ամիս առաջ իր վրա անհայտ անձինք հարձակում են գործել, սակայն նա այդ մասին չի բարձրաձայնել, սպասում էր վրեժխնդրության պահին:
Շահեն Հարությունյանը մասնավորապես նշեց. «Իշխանությունները հո գիտեն, որ ես ոչ մեկի չեմ ասել: Իրենք թող լավ իմանան, որ իրենք պատժվելու են, թեկուզ ոչ միայն ինձ հասցրած մարմնական վնասվածքի, այլև իմ արժանապատվությունը նվաստացնելու համար»:
Շահեն Հարությունյանը շեշտեց, թե ինքն այժմ մենակ է, «նույնիսկ հայրս կողքիս չէ» ու ազատամարտիկներին կոչ արեց. «Ես դա մենակ չեմ կարող անել, ուստի հույս ունեմ, որ մեր ազատամարտիկների հետ կպայքարենք ու իմ ներսի ատելությունը կհանեմ ու կպատժեմ նրանց: Հույս ունեմ, որ ազատամարտիկները հայտարարություն արել են, որ ժողովրդի համար հասանելի լինեն նրանց հետագա քայլերը: Դիմում եմ «Արաբոյի» հերոս Մանվելին ու մնացած տղերքին՝ դուք ժողովրդի համար հերոս եք ու ուզում եմ, որ միշտ էլ հերոս մնաք, արժանապատիվ պահեք ձեր անձը, ձեր իրավունքը: Ինչպես, որ տարիներ առաջ սահմանին եք պայքարել, երբ թուրքը հարձակվել է, հո չե՞ք ասել՝ մի կրակեք ու դիմել միջազգային կառույցներին՝ ասել ընկեր Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, մեզ օգնեք, այլ զենքը ձեռքներիդ տղամարդու պես պահել եք ձեր արժանապատվությունը: Այժմ ակնկալում եմ, որ չպահանջեք արդարադատություն, քանի որ դա ինձ համար ծիծաղելի է, ակնկալում եմ, որ քարն ու փայտը ձեռքներիդ դուրս կգաք փողոց ու պահեք ձեր տղամարդու արժանապատվությունը: Այդ ժամանակ, ես վստահ ասում եմ, որ ձեր կողքն եմ լինելու քարով ու փայտով, իմ և ձեր վրեժն եմ լուծելու: Ու ինձ համար ամոթ է, որ իմ ազգային հերոսը լինի անարժանապատիվ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ չե՞ք վախենում բախումներից, իշխանություններն անընդհատ հիշեցնում են մարտի 1-ը, Շահեն Հարությունյանը պատասխանեց.«Ինչի՞ց վախենանք, ստրուկ կարգավիճակի՞ց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տղա ջան, մի դարձիր խաղալիք դրանց ձերքը, հետո կհասկանաս, ուշ կլինի :Գնա սովորիր, գիրք կարդա, սպոտով զբաղվիր, մի թող, որ քեզ օգտագործեն, հետևիցդ էլ ծիծաղեն: Մի օր էլ քեզ «պատահաբար» մի բան կպատահի: Իմացիր, մարդիք շատ դաժան են լինում, ու քո նման միամիտների կյանքը գրոշի արժեք չունի իշխանության ձգտողների համար: