ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով. «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու (ըստ ամենայնի նկատի ունի հայհոյելը – խմբ), ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը երեկ անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց. «Ինքն ասել է, թող ինքը պատասխանի, ես հայհոյել եմ, իմ ականջները տեղում են։ Որպես զինվորական՝ ես ցավ եմ ապրում, որ իմ մարտական ընկերն այդքան բանն ասում է։ Թող իր նախագահի համար ում ականջն ուզում է, կտրի։ Մեր ականջների վրա թուրքն էր աշխատում։ Այ, դրա համար մենք դեկտեմբերի 13-ին, ժամը 12-ին բոլոր ազատամարտիկներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, հրավիրում ենք Եռաբլուր։ Նույն Լյովային հրավիրում եմ։ Թող բոլորը գան, կտեսնենք, քանի հոգի են ականջ կտրում։ Այս հարձակումները ազատամարտիկների վրա ոչ թե մեր դեմ է, այլ մեր տեսակի դեմ է դա արվել։ Ես ցավում եմ, որ պլանկան այսքան իջեցվել է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում