Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական պայքարը պետք է քաղաքական լինի, ոչ թե ճղճղոց ու հավար. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2014 10:45

Ինչի՞ն վերագրենք այն, որ Նախախորհրդարանն ամեն ինչ կապել է 2015թ. ապրիլի 24-ի հետ։ Ուրիշ թվական չկա՞ր։ Զորօրինակ՝ 2015 թվականի փետրվարի 19-ը, մարտի 1-ը, ապրիլի 9-ը…

Գուցե մտածել են, որ Ցեղասպանության տարելիցն ավելի ակնառու տարեթիվ է, ու կարելի է այդ ֆոնին մի լավ PR-վե՞լ։ Սա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ տգեղ է, անհամոզիչ, անկեղծության պակաս կա սրա մեջ, քաղաքական պառակտիչ թույն։

Երանի Նախախորհրդարանը, ամսաթիվ նշելուց բացի, նշեր նաեւ, թե ինչ է անելու այս իշխանություններին հեռացնելուց հետո, ինչ քայլերով է պատրաստվում նշանավորել իր իշխանության գալը։

Ավելին ասեմ՝ ինչպե՞ս կընդունի Նախախորհրդարանն այն ուժերի պայքարը, որոնք իրենից պահանջեն մինչեւ Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, հեռանալ իշխանությունից։ Ուզում ենք ասել՝ պայքարի մեջ էլ լոգիկա պետք է լինի։

Քաղաքական պայքարը պետք է քաղաքական լինի, ոչ թե ճղճղոց ու հավար՝ աման, հասեք, այս իշխանությունները մեր մեքենաներն են այրում եւ ապրիլի 24-ին էլ չեն ուզում հեռանալ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031