Ինչպես տեղեկացրել ենք, այսօր երեկոյան իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Սա վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ նման միջադեպն է:
Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հարցրեց՝ այսքան դեպքերից հետո կարիք չկա՞, որ ընդդիմադիրները թիկնապահներով շրջեն: Նա պատասխանեց. «Ո՞վ է մեզ տրամադրելու թիկնապահ: Նրանց պետք է վճարել: Բայց վերջին հաշվով պատգամավոր է Արամը, եւ իրենք այս դեպքում ուղղակի պարտավոր են պարզել, թե ովքեր են եղել հարձակվողները, պատվիրատուները: Ցավը նրանում է, որ չեն պարզելու, որովհետեւ պատվիրատուն հենց իրենց միջից է, դա է խնդիրը: Չեն էլ նահանջում, ցավալի է: Փորձում են ամեն գնով անել այն, ինչ նպատակադրվել են: Բայց դրան հակահարված է լինելու: Ոչ իրենց մեթոդներով, բայց միանշանակ հակադարձումը լինելու է ու ոչ հօգուտ իրենց: Հիմա բոլորն են համախմբվելու»:
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, «կրիմինալն էլի գլուխ է բարձրացնում ու բեսպրեդելի մթնոլորտ է երկրում», դա է խնդիրը: Նրա խոսքերով՝ «Թե ինչի են ձգտում դրանով, անհասկանալի է: Չէ՞ որ քաղաքակիրթ ձեւով էինք մենք փորձում իշխանության ականջին, ուղեղին հասցնել, որ վիճակն այսպես շարունակել հնարավոր չի: Կամ փորձեք նորմալ կառավարել, բարեփոխել երկիրը, մարդկանց սոցիալական վիճակը բարելավեք, կամ պիտի գնաք: Բայց մենք չենք փորձել երբեւիցե Մայդանի վերածել Հայաստանը: Իրենք կարծես դրդում են հասարակությանն ինչ-որ բանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իհարկե, տ Սարգսյան, քաղաքակիրթ ձևով չեք կարողանում համախմբել, դրա համար էլ դիմում եք սադրանքների: Ամոթ ձեզ: Դուք շատ լավ հասկանում եք, որ կատարվածը ամենաքիչ իշանություններին է ձեռնտու: Հաջորդը ում եք պատրաստել ծեծվելու?????????!!!!!!!!!!!
Իմ կարծիքով միակ նպատակն իրար խառնել է: Դա էլ Ռուսաստանին (Պուտինին) է միայն ձեոք տալիս: (Նրանք դա արել էն տասնամյակներ տարբեր երկրներում)
Viktor A. Badalyan
Հաջորդ ծեծը Սերժնա ուտելու ձեր իսկ ձեռքով!!!! Ձեր իշխանությանը շատ հատուկ է ձեր պրովոկացիաներն ու հանցանքները ընդիմությանը վերագրելու, այդ միջոցով, Աստծո դաժան դատաստանից չեք ազատվի , ձեր ամոթը ապտակով ձեզ եմ վերադարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/11/524254/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հաջորդ ծեծը Սերժնա ուտելու ձեր իսկ ձեռքով!!!! Ձեր իշխանությանը շատ հատուկ է ձեր պրովոկացիաներն ու հանցանքները ընդիմությանը վերագրելու, այդ միջոցով, Աստծո դաժան դատաստանից չեք ազատվի , ձեր ամոթը ձեր ապտակով ձեզ եմ վերադարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/11/524254/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հարյուր տարի անց ,,ներքին թուրքը,, գլուխ է բարձրացրել և նրա սպառնալիքը շատ ավելի ստոր է ու դաժան և հղի` այս փոքրիկ հայրենիքն էլ կորցնելու վտանգով…