«Այս վերջին հարձակումները իրար հետ փողկապակցված մի շղթա են»,- այդ մասին iLur.am-ի լրագրողի փոխանցմամբ քիչ առաջ հայտարարել է Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կոնգրեսի մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ ժամեր առաջ իրականացված հարձակումը: «Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ նրանց հաշվարկը շատ պարզ է` իբր թե այսպիսով փորձում են կոտրել Համաժողովրդական շարժման թափը:
Մանրամասները կարող եք կարդալ` iLur.am -ի կայքում