Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակները Տավուշից տանում են Սեւան, ետ բերում Տավուշ

Դեկտեմբեր 11,2014 23:03

Տավուշի մարզում  փակվել  են «Հայփոստի» Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի  մասնաճյուղերը: Այս մասնաճյուղերը դարձել են բաժանմունքներ: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի նախկին մասնաճյուղերը միավորվելով՝ ստեղծվել  է «Հայփոստ  արեւելք» մասնաճյուղը, որը ղեկավարում է  Սեւանի նախկին մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում  մասնաճյուղերի վերացումով  բավական  թվով աշխատողներ են կրճատվել: Դա պայմանավորված  է նրանով, որ  բաժանմունքներում այլեւս հաշվապահական գործունեություն չի իրականացվում, հաշվապահ, գանձապահ  չկա: Եթե նախկինում  կենսաթոշակների գումարները «Հայփոստի» մասնաճյուղերից  էր ուղարկվում գյուղեր, ապա այժմ այդ գումարները ստացվում են բանկերի միջոցով:  «Հայփոստի»  բաժանմունքներից ստացված տվյալներով՝ Նոյեմբերյանի բաժանմունքից կրճատվել է անձնակազմի  կեսը՝ 6 հոգի:  Իջեւանի բաժանմունքում նախկինում  2 հոգի  ատեստացիայից «կտրվել էր», զրկվել աշխատանքից, 3 հոգի էլ հիմա է  կրճատվել: Նմանապես կրճատումներ են եղել  Բերդի եւ Դիլիջանի բաժանմունքներում:

«Հայփոստի» աշխատակիցները, ովքեր չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն, ասացին, որ Տավուշի մարզից նույն մարզ ուղարկվող նամակները հիմա ուղարկում են Սեւան, ապա՝ վերադարձնում  Տավուշ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Տավուշ, Տավուշ…
    Վաղվա վերհուշ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031