Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանին ծեծողը եղել է դիմակավորված». Լյուդմիլա Սարգսյան

Դեկտեմբեր 11,2014 22:57

Քիչ առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու հետ կապված փոխանցեց հետեւյալը. «Մուտքի մոտ հարձակում է եղել՝ դիմակավորված անձանց կողմից: Արամին հիմա տանում էին հիվանդանոց, որ ստուգեին: Կասկածներ կան, որ Արամ Մանուկյանն ուղեղի ցնցում է ստացել»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին էլ էին երկու օր առաջ ծեծել դարձյալ դիմակավորված անձինք: Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ «Սա ինչ-որ տարօրինակ շարք է, ոնց որ 2007-2008 թվականները լինեն: Սա Սուրեն Սարգսյանին ծեծողների նույն ձեռագիրն է: Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել երկրում: Դա ոչ թե քաղաքական ուժերի նկատմամբ են անում, այլ նրանց միջոցով ժողովրդին ահաբեկելու համար: Քաղաքական ուժերին վախեցնելն անիմաստ է, մենք թրծված ենք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ են հիմա անում, ինչ-որ իրադարձությա՞ն, իշխանափոխությա՞ն են սպասում՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Իրենց ներսում էլ է անկայուն վիճակը: Դա այդ մասին է խոսում: Թե չէ նման ցնցումների մեջ իրենք չէին լինի եւ չէին գնա այս քայլերին, որովհետեւ սա ի վերջո ի վնաս իրենց է: Ավելի են բորբոքում կրքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սամվել says:

    թուրքի դիվերսանտներ են շրջում Երեվանում,սաֆարովի գործն են շարունակում ապահով Հայաստանում

  2. david says:

    Հայը ինչու* պիտի տեսախցիկների առաջ առանց դիմակի հայտնվեր, հա*յ չէր:Գահ վամպիրը կարող էր իր դավաճանն ունենալ ամենուր և դա գենետիկան չի թաքցնում:Ի վերջո ուրիշ ինչի* է ընդունակ հայը, հատկապես երբ գլխին ղարա վամպիրի քայլող ուրվականն է:Գենետիկա+Մղիչ ուժ=Ինքնամաքրում ինքնավերացմամբ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031