Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում հավատալ, որ մեր տան վրա դիտավորյալ են կրակել». գյումրեցի փաստաբան

Դեկտեմբեր 11,2014 22:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան   ժամը 8.45 սահմաններում անհայտ անձը  կրակել էր  գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի՝ Գյումրու քաղաքապետարանի հետնամասում   գտնվող Պուշկինի փողոց, 16  տան ուղղությամբ՝ վնասելով նրանց  հյուրասենյակի ապակիները: Փաստաբանը, որը բավական աղմկոտ  դատավարությունների է մասնակցում,  լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ միշտ անկաշկանդ հարցազրույցներ է տալիս, Aravot.am -ի հետ զրույցում ասաց. «Չեմ ուզում հավատալ, որ սա դիտավորություն է ու առհասարակ այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս միջադեպին, թող անդրադառնան իրավապահները: Ես մտածում էի հայտնե՞լ այս մասին իրավապահներին, թե՞ ոչ, բայց անկախ այն հանգամանքից՝ սա անզգուշություն է, թե՞ դիտավորություն, ես, լինելով օրենքին առնչվող մարդ, եկա այն եզրակացության, որ  չի կարելի թաքցնել նման դեպքերը,  պարտավոր ենք  հայտնել իրավապահներին: Եթե անգամ պատահականություն լինի, ես շատ կապշեմ այն մարդու վրա, որը  կրակում է ուրիշի պատուհանին, գիտի, որ արճճի կտորը ներս է ընկնում տուն, սակայն դուռը չի թակում ու չի հետաքրքրվում, թե տանտերը կենդանի՞  մնաց, թե՞ հեռու իրենից մեռավ… Ամեն դեպքում կասեմ, որ երջանիկ պատահականությամբ արճճի կտորը մեզ չի դիպչել:

10815473_820789864624960_370044104_o

Չնայած այս տհաճ միջադեպին՝ չեք պատկերացնի ինչքան զգացված եմ քաղաքի բնակչության վերաբերմունքից, անհանգստացած զանգում, հետաքրքրվում էին, թե ինչո՞վ կարող են ինձ օգնել, շնորհակալ եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահից ու փաստաբաններից, ովքեր ամեն մի նեղ պահի սատարում են իրենց փաստաբանին ու իհարկե, անչափ զգացված եմ լրագրողներից: Եթե լրագրողները աղմուկ չբարձրացնեին, ես հաստատ չէի բարձրացնի, ես ժամը 5-ին նոր միայն գնացել եմ ոստիկանություն՝ հայտարարություն տալու», -ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարությամբ Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031