Լրահոս
Օրվա լրահոսը

Լաուրա Արամյան. «Սպորտի նախարարները այնքան արագ են փոխվում, որ…»

Դեկտեմբեր 11,2014 22:47

Հաշմանդամային սպորտի խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ Aravot.am-ը բանախոսներին առաջարկեց հստակ ասել, թե պետական ո՞ր կառույցը կամ պաշտոնյան է, որ կարեւորություն չի տալիս ոլորտի ֆինանսավորմանը, ինչին  Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի աշխատանքների համակարգող Լաուրա Արամյանը պատասխանեց. «Հաշմանդամություն ունեցող մարզիկները, որոնք նույնիսկ միջազգային մրցումներում որոշակի հաջողությունների են հասել, իսկ այդպիսիք քիչ են, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ուսանելու իրավունք չունեն, քանի որ ընդունելության կարգն է այդպես սահմանում: Մեր շարունակական համառության շնորհիվ այս տարի կարողացանք լսելի դառնալ: Ուշադրություն դարձրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որին տրամադրեցինք մեր զեկույցը, միասին աշխատեցինք եւ հաջողվեց ԿԳ նախարարության հետ գալ համաձայնության, որ մշակվեն հատուկ ծրագրեր տարբեր ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկների ընդունելության համար: Իսկ ինչ վերապրում է պետական կառույցներին, ֆինանսավորմամբ զբաղվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Բայց մեզ մոտ սպորտի նախարարները շատ արագ են փոխվում: Մինչեւ հասցնում ես մի նախարարի հետ հանդիպում կազմակերպել, հաջորդն է գալիս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031