Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն բաները մի հարցրեք»,-ասաց թուրք ամբաստանյալը

Դեկտեմբեր 11,2014 22:35

Գորիսի  նստավայրում դեկտեմբերի 11-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլու և Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մատեաշվիլու գործով  դատական նիստը: Սրտի վիրահատության պատճառով նախորդ նիստին չմասնակցած Հայկազ Հովհաննիսյանն այս անգամ ներկա էր նիստին: Ըստ Հայկազի, ինքը վարորդ է աշխատում տաքսի ծառայությունում: Այդ օրը կատարել է իրենց ծառայության պատվերը. Մեղրու մաքսակետից վերցրել է Օսման Ուգուրլուն և տեղափոխել Երևան` «Կոնգրես» հյուրանոց: Ճանապարհին իրար հետ չեն շփվել: Իսկ երբ վարորդը  ճանապարհին կանգնեցնում էր մեքենան  ջուր խմելու համար, թուրք ուղևորը անհանգստության նշաններ էր  ցույց տալիս:

Վկայի ցուցմունքը լսելուց հետո դատարանն անցավ քրեական գործով եղած փաստաթղթերի հետազոտման աշխատանքին, փորձագետի եզրակացությանը, ըստ որի, մեքենայի կցորդի  հատակում   եղած  թաքստոցի  օտար մարմինը տնայնագործական եղանակով պատրաստած թմրանյութը հերոին տեսակի է: Զննվել են նաև Օսմանի իրերը: Կանաչ պայուսակում կային «Բիլայն»-ի 2 քարտեր, վճարման անդորրագիր, վիզա քարտ, այցեքարտեր, Օսմանի անձնագրի պատճենը, 2500 եվրո, բանալիներ և այլն: Իսկ այդ բանալիները Ավթանդիլի վարած մեքենայի բանալիների կրկնօրինակն էին: Իսկ մեքենան  Օսմանի սեփականությունն է : Վրացի վարորդը բանալիների կրկնօրինակի մասին գաղափար անգամ չուներ: Ուստի և   դատական նիստի մեծ մասն ընթացավ  բանալիների շուրջ, քանի որ 2-րդ բանալիների Օսմանի կողմից  գաղտնի պահելու  գաղտնիքի բացահայտումը կարող էր նոր լույս սփռել գործի ընթացքի վրա: Դրա համար էլ Ավթանդիլի պաշտպանները հանդես եկան միջնորդությամբ, որը գրավոր ներկայացվեց դատարան: Միջնորդության  մեջ նշվում է,  ըստ վրացի վարորդի պաշտպան Հրաչ Հակոբյանի, Օսմանի պայուսակի մեջ հայտնաբերված կրկնօրինակված բանալիները իրեղեն ապացույց  չեն գնահատվել նախաքննական մարմնի կողմից: Երկրորդ.  վրացի վարորդը անմեղ է և պետք է դադարեցվի նրա հանդեպ քրեական հետապնդումը, վերացվի կալանքը`ազատ արձակելով  նրան արգելանքից:

Այնուհետև հարցաքննվեց ամբաստանյալ Օսման Ուգուրլուն` պատասխանելով, թե դատավորի, թե մեղադրողի, թե վրացի վարորդի պաշտպանների հարցերին: Այն հարցին, թե ինչու  Ավթանդիլին վերցրիք վարորդ, այն դեպքում, երբ դուք նույնպես վարորդ եք, Օսմանը թե` Ավթանդիլը փորձառու վարորդ է, Եվրոպան ճանաչում է, իսկ ինքը`ոչ:Նշենք, որ մեքենան  ավազով էր բեռնված, իսկ թմրանյութը մեքենայի  կցորդում պատրաստված թաքստոցում էր: Իսկ մեքենան, երբ կանգնել էր Իրանի սահմանակետի կայանատեղում,  Օսմանի  իմացած մարդկանցից մեկը` Նազիրը, եկավ, կայանատեղից մեքենան մի քանի ժամով տարավ  և  բերեց էլի նույն տեղը կանգնեցրեց: Նազիրը նաև զրոյացրել էր մեքենայի կմ- վազքը:Իսկ այդ ամենի մասին վարորդը ոչինչ չգիտեր: Թե ինչու են այդպես արել, Օսմանը թե` փաստաթուղթ էր պակասում:

Մեղադրող Արմեն  Փանոսյանը Օսմանին դառնալով հարցրեց` եթե  դուք տեղյակ չէիք, որ մեքենայի թաքստոցում օտար մարմին կա, ապա ինչու Մեղրու անցակետից տաքսիով շտապ Երևան մեկնեցիք: «Կասկած առաջացավ մեջս, որ Նազիրը կարող է ինչ-որ բան դրած լինի: Եթե իմանայի, որ թմրանյութ կա, Իրանում կմնայի, էլ ինչու պետք է Երևան գնայի»:

Նշենք, որ հաջողության դեպքում մեքենան կցորդով պետք է գնար Ուկրաինա, որտեղ և  պետք է կցորդների փոխանակում կատարվեր: Այն հարցին, թե, եթե մեքենայի կցորդի թաքստոցում ապրանք չկար, ապա ինչ իմաստ ուներ կցորդներ փոխանակումը , Օսմանն ասաց` ես այդ կցորդը պետք է Իրան տանեի:

«Դատա՞րկ» :

«Այո»,-եղավ Օսմանի պատասխանը:

Վրացի վարորդ Ավթանդիլ Մատեաշվիլու պաշտպան Հրաչ Հակոբյանը  որոշ    դեպքերում նույն հարցը տարբեր  ձևակերպումներով էր տալիս Օսմանին: Վերջինս էլ թե` նույն բաները մի հարցրեք:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Պարսիկը սարքի, հայը սարքի, խեղճ վրացի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031