Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

Դեկտեմբեր 11,2014 22:21

Ավարտվեց ՀՀԿ ԳՄ  նիստը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել են հաջորդ շաբաթ Աժ արտահերթ նիստին, խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին եւ այս կիրակի նախատեսված ՏԻՄ ընտրություններին:

«Քննարկել ենք, ճշգրտել մեր տեսակետերը»,- նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք քիչ առաջ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքին, պարոն Շարմազանովն ասաց՝ դրա մասին տեղյակ չէր. «Բիլակներով ու զոռբայությամբ հարցերին լուծում տալը մեր կուսակցության համար ընդունելի չէ, իրավապահները պետք է զբաղվեն, դա իրավական հարությունում գտնվող հարց է, չեմ ուզում առանձնացնել ԱԺ պատգամավորի ու սովորական քաղաքացու: Տեղյակ չեմ այդ մասին»:

Լրագրողի դիտարկմանը, թե վերջին շրջանում գրանցվող ծեծի դեպքերը ապահով Հայաստանի պատկե՞րն է, Էդուարդ Շարմազանովը ասաց. «Մեղադրական եզրակացությամբ հանդես մի եկեք, ցանկացած օրինախախտություն, առավել եւս նման դեպք, դատապարտելի է: Բայց քանի դեռ խնդիրը իրավական է, մեղադրողի ձեւով հանդես մի եկեք, ոչ էլ դատավորի կեցվածք  ընդունեք: Կրկնում եմ՝ ընդունելի չէ Հայաստանի քաղաքացու նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Ապահով Հայաստան, թե ոչ ապահով Հայաստան, պետք չէ դրա մասին կարծիքներ հայտնել»:

Հարցին, թե ծեծված ազատամարտիկներն էլ պնդում են, թե իշխանությունները հաշվեհարդար են տեսնում, ասաց «չեմ եկել այստեղ ազատամարտիկների հետ հեռակա բանավիճելու, ով ունի փաստեր, թող ներկայացնի իրավապահներին, քանի դեռ չկան փաստեր, ուրեմն դեռ ենթադրություններ են»:

Անդրադառնալով թեժ աշնանը, կրկնեց, որ հերթական սովորական աշունն էր, իշխանությունն աշխատում էր, ընդդիմադիրները որոշ դեպքերում անհարկի աղմկում.«Նոր բան տեղի չունեցավ թեժ աշնան ընթացքում, առանց թեժացումների էր»:

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից էլ իշխանությունները, ըստ պարոն Շարմազանովի, մտահոգվել են. «Ցանկացած բացասական միտում, որը կարող է ազդել մեր քաղաքացու սոցիալապես անապահով խավի սոցիալական վիճակի վրա, յուրաքանչյուր առողջ բանական իշխանության պետք է մտահոգի, բնականաբար, մեզ էլ մտահոգում է, բայց  պետք  է ոչ թե առավոտից իրիկուն աշխարհի վերջի մասին խոսել կամ փրկիչներ ձեւանալ, այլ պետք է ունենալ ծրագիր: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարն արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի 14 տոկոսով կավելանան թոշակները, մենք մտել ենք ԵՏՄ, կբարելավվի մեր տնտեսվարողների վիճակը»:

Արփինե ՍՒՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Эдик джан! Будьте очень осторожны! Враг не дремлет! Они еще устроят провокации! Все это -ответ на голосовании в НС! Никак не могут переваривать!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031