Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Որ ասում եմ՝ նոր որակի իշխանության ստեղծում, չի նշանակում, որ գալով՝ պետք է ջարդեն, փշրեն, ավիրեն». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2014 22:07

Հայաստանի լիբերալ կուսակցությունն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը՝ պատրաստ իր ամբողջ ռեսուրսներով ներգրավվել շարժման գրասենյակների աշխատանքներին:

«Սա լավագույն ճանապարհն է լինելու Հայաստանի քաղաքացու կողքին համախմբելու բոլոր առողջ ուժերին և ստեղծելու ներքին մրցակցություն՝ խրախուսելով շարժման առավել ընդգրկունությունը»,-ասված էր հայտարարության մեջ:

Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ վերահաստատեց շարժմանը միանալու կուսակցության որոշումը՝ ընդգծելով, որ թիմակիցների մոտ շարժման հանդեպ վստահություն է ձևավորվել ԲՀԿ առաջնորդի անկեղծության և նրա գլխավորած քաղաքական թիմի շնորհիվ:

Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ Հայաստանը հայտնվել է ծայրահեղ վիճակում, իշխանությունները, որոնք շփոթվել են իրենց գործողությունների մեջ, այդպես էլ որևէ խնդիր լուծելու փորձ չեն անում:

«Մեր երկրին անհրաժեշտ են փորձառու և բանիմաց մարդիկ, ովքեր, անկախ կուսակցական պատկանելությունից, կարող են իրենց արդյունավետ աշխատանքով պիտանի լինել երկրի առջև կուտակված խնդիրների լուծմանը»,-իր հերթին նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ պատրաստ է գործակցելու բոլոր այն ուժերի ու անհատների հետ, ովքեր ցանկություն ունեն միանալու համաժողովրդական շարժմանը:

«Այսօր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում ֆինանսատնտեսական այս դժվարին ժամանակահատվածում ժողովրդին հուզող խնդիրների դեմն առնել, դրանք կարգավորելու հստակ ծրագրեր ներկայացնել: Մինչդեռ այդպես չպետք է լիներ»,-նկատեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նաեւ ընդգծել է. «Որ ասում եմ՝ նոր որակի իշխանության ստեղծում, չի նշանակում, որ գալով՝ պետք է ջարդեն, փշրեն, ավիրեն, այլ հակառակը՝ պետք է կարողանան ճիշտ ծրագիր ներկայացնեն, հզորացնեն, զարգացնեն և ժողովրդին արժանապատիվ կյանքով ապահովեն»։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ համաժողովրդական շարժման գրասենյակների աշխատանքներն ու իրականացված հարցումները վկայում են, որ մարդկանց մեջ կրկին հույս է արթնացել, նրանց ճնշող մեծամասնությունը սպասում է, որ իր կյանքում անպայման փոփոխություն է լինելու:

«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, աջակցել շարժմանը մեր ամբողջ ներուժով»,-հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծեցին Հայաստանի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները:

Քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների շարքը շարունակվում է:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031