Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին տեղափոխում են հիվանդանոց. նրա վիճակը կայուն է

Դեկտեմբեր 11,2014 21:58

Քիչ առաջ իր տան մոտ՝ Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձը հարձակվել եւ ծեծի է ենթարկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին:

Ինչպես հաղորդել է «Չորրորդ իշխանությունը»՝ ժամը 20-ի սահմաններում, երբ Ա. Մանուկյանը ներս է մտել իրենց շենքի շքամուտք, այնտեղ դարանակալած մի անթրաշ երիտասարդ, 30-35 տարեկան, հարձակվել եւ բռունցքով հարվածել է պատգամավորի դեմքին, որը հարվածից ընկել է եւ վնասվածքներ ստացել: Հարվածելուց հետո՝ առանց որեւէ բառ ասելու, երիտասարդը փախել է: Արամ Մանուկյանի խոսքով, իր վրա հարձակված անձը գլխարկով է եղել, որը մասամբ ծածկել էր նրա դեմքը:

Արամ Մանուկյանի հարազատներից մեկը Aravot.am-ին փոխանցեց, որ նրան այս պահին պատրաստվում են տեղափոխել հիվանդանոց:

Նրա խոսքերով՝ հիմա Արամ Մանուկյանի վիճակը նորմալ է, շատ բան չի եղել. «Հիմա ոստիկանությունն է այստեղ, տեղափոխում ենք հիվանդանոց: Շատ բան չեմ կարող ասել, մնացածը՝ հետո: Հարվածել են հիմնականում դեմքին»:

Մեր հարցին՝ 1 հոգի՞ է եղել ծեծողը՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել: Մի հոգու է ֆիքսել, բայց դրսում էլ են եղել ոնց որ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Գաղտնի, թիկունքից ո*վ է հարձակվում:Թուրքե*րը:

  2. мхитар says:

    Арам Манукян это символ незовисимой Армении…это нападеня на Армению…позор

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031