Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից վերջ դնել բռնություններին

Դեկտեմբեր 11,2014 21:01

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Հայաստանում վերջերս վերսկսված բռնությունների կապակցությամբ:

Հատկանշական է, որ, հատկապես, բռնությունների թիրախ են դառնում նրանք, ովքեր այսօր շատ ավելի ակտիվ և համարձակ են հանդես գալիս իշխող վարչախմբի ապօրինությունների դեմ և միաժամանակ ներկայացնում են կոնկրետ գործողությունների ծրագրեր:

Այն, ինչ իրականացվեց ազատամարտիկների նկատմամբ ոչ միայն լկտիության վերջին սահմանն է, այլև դրանով սպառնում են Արցախի անվտանգությանը:

Ազատամարտիկները, ժամանակին կամավոր մասնակցելով Արցախի պաշտպանությանը, հասարակության համար օրինակելի դրսևորում են հանդես բերել, և պետք չէ այսօր նրանց հասարակության մեջ օրինակելի պահելու դասեր տալ, փոխարենը ճիշտ կլիներ անել ամեն ինչ բացահայտելու նրանց վրա հարձակվող ստահակներին և նրանց տերերին :

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից վերջ դնել բռնություններին և քաղաքական կամք դրսևորել պատժելու բռնություններ իրականացնողներին, որով կկանխվեն հնարավոր վրեժխնդրության գործողությունների դրսևորումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031