Այսօր առավոտյան,ժամը 10.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել են «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանի զույգ տղաները: Տղաները ծնվել են 2800 եւ 2600 գրամ քաշով, 50 եւ 48 սմ հասակով:
Դավիթ Սահակյանի ընտանիքում մինչ այդ 2 անգամ զույգ տղաներ են ծնվել: Նրա ավագ տղաները՝ Արծրունին եւ Սահակը յոթուկես տարեկան են, Նորիկն ու Սարգիսը՝ 4 տարեկան: Դավիթը նորածինների անունները դեռ չի հրապարակում: Նրա բոլոր զավակները ծնվել են կեսարյան հատումով:
Դավիթը 39, իսկ նրա կինը՝ Նաիրա Բաղդասարյանը 30 տարեկան է: Դավիթը նշում է իր կնոջ հանդեպ Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, Իջեւանի մոր եւ մանկան կենտրոնի տնօրեն Գրիգոր Նազինյանի, բժիշկ-գինեկոլոգ Աննա Համզյանի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմի հոգատար վերաբերմունքը:
Գործազուրկ, բարձրագույն կրթությամբ իրավաբան Դավիթ Սահակյանը ակնկալում է պետության աջակցությունը, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը Իջեւան քաղաքում բնակարան ունենա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Վախ ջան, նախանձեցի, սիրեցի, հիացա…
Տավուշի մարզի համակարգող ,մեկ ել, կրթությամբ իրավաբան ՞՞, հրեաների նման , 2,2, 3,3 են ավելանւմ , վօր ազգը բազմանա , բանակ ւնենա․happy family
Բա էլ ուրիշ ինչի համար պետք է բնակարան հատկացնեն: Իհարկե, արժանի են: իշխանություն, դրսևորվիր: