Քիչ առաջ Ջեմալ փաշայի թոռաբ՝ Հասան Ջեմալի հանդիպումն ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Ավարտից հետո մասնակիցները սկսեցին բարձրաձայն դժգոհել:
«Հրանտ Դինք հիմնադրամը յանի հայկակա՞ն է, թուրքական հիմնադրամ է, բերեցինք մարդասպանի թոռանը փառաբանեցինք, ճանապարհեցինք»,- դժգոհեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա ասաց, որ հարցեր տալու էր եկել Հասան Ջեմալին. «Այս մարդը ցեղասպանությանն ինչ իրավական գնահատական է տալիս: Փոխհատուցման հարցին ոնց է վերաբերում: Բերել են տատու պապու մասին է պատմում, շատ պետք է մեզ իրա պապը»:
Կարդացեք նաև
Մյուս մասնակիցներն էլ դժգոհեցին ու այդ մասին նաեւ հայտնեցին հանդիպման կազմակերպիչներին: Կազմակերպիչների ներկայացուցիչներից մեկն էլ մեղադրեց նրանց շոու սարքելու մեջ, պետական համալսարանի թուրքագիտության բաժնի ներկայացուցիչներն էլ ասացին՝ շոուն ձեր կազմակերպածն էր:
Դժգոհողների այս խմբին միացան այլ դժգոհողներ, սկսեցին բղավել՝ ամոթ:
Տեսանյութը՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սփիւռքի կարգ մը հայեր կը պարծենան թէ իրենք են իսկական ազգասէրները, մինչ «Հայաստանի հայերը» (արդէն ինքնին մի ահեթեթ յղացք) հակում ունեն կակուղ լինելու այդ ուղղութեամբ, յօժար՝ էջը դարձնելու, գրկախառնուելու թուրքերի հետ, եւայլն. եւայլն.
Սակայն ահա, ամէն անգամ որ Մսագործ Ճեմալի թոռը այսպիսի ելոյթներ կու տայ Սփիւռքում, միշտ լայնատարած ծափահարութիւններ կը ստանայ, գովք եւ գովասանք, մինչեւ իսկ՝ շնորհակալութիւններ…
Հայաստանում է որ միայն ան ստացաւ իրեն արժանի ընդունելութիւն – թէկուզ տակաւին սահմանափակ թիւով յստակատես հայորդիների կողմէ, մինչ մնացեալները երկու ոտքերով ինկան ծուղակը – :
Երեւի դեռ յոյս կայ Հայութեան համար: Շնորհիւ Մայր Հայրենիքի:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա