Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյան. «Կոտայքի մարզպետը 25 տարի մինիմում պետք է համապատասխան վայրում նստած լիներ»

Դեկտեմբեր 11,2014 19:24

«Բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնց անփութության, մասնագիտության տհասության պատճառներով լուրջ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, ոչ մեկը առ այսօր չի պատժվել»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: Բնապահպանը ասաց, որ Արարատյան արտեզյան ավազանը  «կատաստրոֆիկ» վիճակի հասցրեցին, եւ անպատիժ մնացին. «Դա կոնկրետ արել է բնապահպանության նախկին նախարարը՝ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի հետ միասին: Վերջինս դիմում է գրել աշխատանքից հրաժարվել, մյուսն էլ աշխատում Է Կոտայքի մարզպետ, երբ որ երկուսն էլ, մինիմում, պետք նստած լինեին 20-25 տարի համապատասխան վայրերում, քանի որ այն ինչ որ արել են համարվում է պետական հանցագործություն»,-ասաց Լեւոն Գալստյանը:

«Շեշտը պետք է դնել գյուղատնտեսության զարգացման վրա, այն գյուղմթերքները` համային հատկանիշներով օժտված, որ ունեցել ենք պետք է չփոխել եվրոպական ՋՄՕ պարունակող սերմերով, որը ցավոք մեծ տարածում է գտել մեր երկրում: Պետական մակարդակով որոշում չկա, այսինքն` գյուղնախարարությունը իր տեղում չէ»,-ասաց «Թռչնասերների ակումբ» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Տիկին Ադամյանը նշեց, որ մեր երկիրը միտված է հանքարդյունաբերական կցորդ դառնալուն. «Եթե այս գործընթացը չկանգնացնենք, շահագործենք հանքերը, սա խայտառակություն է, վերջը կլինի երկրի: Պետք է ճանաչենք մեր երկիրը, ունենալ գիտական հիմնավորումներ, որի հիման վրա շահագործենք հանքավայրերը եւ պետք է շահագործենք հանքերը միջազգային ստանդարտներով, ոչ թե աֆրիկյան երկրների օրինակներով»:

Սիլվա Ադամյանը, անդրադառնալով եկող տարվա ծրագրերին, նշեց, որ այն կիսատ գործերը, որոնք այս տարում չեն հասցրել ավարտին հասցնել` կապված կենսաբազմազանության հետ 2015 թվականին վերջնակետին կհասցնեն: «Թուխ Մանուկի հանքավայրի ամբողջ սկանդալը. ովքեր են տերերը, ի՞նչ գործարքների մեջ են պիտի հասցնենք տրամաբանական վերջնակետին  եւ անպայման պետք է զբաղվենք Սեւանի խնդիրներով, քանի որ այնտեղ ունենք ձկնաբուծարան, որտեղ արհեստական ձկներ են բուծելու եւ հետեւանքը` ի՞նչ է լինելու ոչ մեկը դեռ չգիտի»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031