Դեկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարևոր նպաստը կբերի` հայ-լեհական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ կարևորություն են տալիս երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` Հայաստանի և Լեհաստանի միջև համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:
Կարդացեք նաև
Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-լեհական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հանգամանալից քննարկեցին հայ-լեհական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին` հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
ՀՀ ԱԳՆ