Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա Սարգիս Մելքոնյանը գրել է իր հոգում եղածը

Դեկտեմբեր 11,2014 18:51

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի օրհնությամբ այսօր տեղի ունեցավ 12-ամյա Սարգիս Մելքոնյանի առաջին՝ «Անցողիկ հավերժություն» գրքի շնորհանդեսը:

Գրքում, բացի ոտանավորներից, զետեղված են նաև նկարներ, որոնք նույնպես Սարգսի ձեռքի աշխատանքներն են:

«Պետք է սովորություն դարձնենք՝ ուշադրության կենտրոնում պահել աճող սերնդին, պետք է գնահատել այն գեղեցիկ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր շուրջը»,- ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ բացատրելով, թե ինչու է փոքրիկ ագարակեցին հայտնվել իրենց ուշադրության կենտրոնում. «Նախ՝ Ագարակը հայտնի համայնք է, որտեղ շատ գրողներ են եղել, դպրոցը, որտեղ սովորում է Սարգիսը, կրում է Տաճատ Թերլեմեզյանի՝ այդ քաջ ու հերոս մարդու անունը, բացի այդ, Սարգիսն իսկական հրաշամանուկ է՝ ազատ ու լավ է զգում իրեն բազմաթիվ ասպարեզներում»,- ասաց Ա. Ափինյանը:

Շարունակելով Երևանի գրողների միության նախագահի խոսքը՝ Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լաուրա Հովսեփյանն ասաց, որ Սարգիսը, իսկապես, իր շրջապատի կողմից ընկալվում է որպես հրաշամանուկ, քանի որ դպրոցում հավասարապես լավ է սովորում բոլոր առարկաները, մասնակցում է բազմաբնույթ միջոցառումների և մրցույթների՝ պատվոգրեր ու մրցանակներ ստանալով մաթեմատիկայի, ասմունքի և այլ բնագավառներում, երգում է, նկարում, ոտանավորներ գրում. «Սարգիսը մեր դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է, և ես նրան խորհուրդ կտամ կրկնապատկել իր գիտելիքները՝ կյանքում իրեն արժանի տեղը գտնելու համար»,- հավելեց Լ. Հովսեփյանը:

Սարգիսն էլ ասում է, որ գրելով իր հոգում եղածն է արտահայտում. «Գրքում կան հարազատներիս, դպրոցիս, ուսուցիչներիս նվիրված բանաստեղծություններ, քանի որ նրանք են իմ ոգեշնչման աղբյուրը, հատկապես՝ մորեղբայրս, որը շատ լավ գործեր է կատարում»,- ասաց նա և իր հասակակիցներին խորհուրդ տվեց շատ կարդալ. «Գիրքը հոգուն խաղաղություն է բերում»:

Սարգիսը շատ է սիրում Ագարակը և ուզում է ապրել ու ստեղծագործել իր ծննդավայրում: Հետագայում վիրաբույժ է դառնալու, սակայն շարունակելու է զբաղվել նաև երաժշտությամբ, նկարչությամբ ու գրականությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031