Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի շահագործումը 3 վտանգավոր հետեւանք կթողնի» Լեւոն Գալստյան. «Ամուլսարի շահագործումը քաղաքական որոշում էր»

Դեկտեմբեր 11,2014 18:40

«Ամուլսարը լուրջ առողջապահական, բնապահպանական, տնտեսական վտանգ առաջացնող ծրագիր է»,-այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: Նա անդրադառնալով Ամուլսարի նախագծի վտանգներին` ասաց, որ կա 3 լուրջ վտանգ. «Առաջին` ինչ է լինելու Որոտանի եւ Արփա գետերի ջրհավաք ավազանի հետ, ավազանի ջրի քիմիական կազմը փոխելու է թե՝ ոչ:

Այդ հանքավայրի կողքին Որոտան-Արփա թունելը ո՞վ է գնահատել, թե ինչ կլինի թունելի տեխնիկական վիճակի հետ, եթե նրանից ընդամենը 500 մետրից մինչեւ 1 կմ. հեռավորության վրա լինելու են տարեկան հազարավոր պայթեցումներ: Թունելով անցնող ջուրը, որը թափվում է Սեւանա լիճ կփոխի՞ քիմիական կազմը թե՝ ոչ: Եվ վերջինը, եթե նատրիումի ցիանիդով կատարում են ոսկու կորզում: Թող վերցնեն վերջին 25 տարում քանի՞ վթար եւ այլ դեպքեր են եղել տարբեր երկրներում կապված նատրիումի ցիանիդի օգտագործման հետ»:

Ըստ պարոն Գալստյանի  նախագծի տակ ստորագրել են 2 փորձագետ, մեկը բնապահպանության փորձագիտության ՊՈԱԿ-ի տնօրենը, մյուսը՝ բնապահպանության նախարարը. «Եւ ոչ թե տնտեսական, բնապահպանական, էկոլոգիական որոշում կայացվեց, այլ քաղաքական որոշում»:

Խոսելով հանքավայրերի շահագործման վտանգների մասին Լեւոն Գալստյանը օրինակ բերեց Սյունիքի մարզի հողը, ջուրը, որն, ըստ նրա, ամբողջությամբ աղտոտված է ծանր մետաղներով եւ այդ ամենը անցել է մարդկանց օրգանիզմ: Խնդրին լուծում տալու համար պարոն Գալստյանը առաջարկում է. «Հիվանդը եթե վիրահատության կարիք ունի ֆիզիոթերապիա չանեն»:

Մանրամասները` տեսանյութում

Լեւոն Գալստյանն ասաց, որ Հայաստանը ունի  25 մետաղական հանքավայր, որոնք շահագործման իրավունք արդեն ունեն, իսկ 70-ից ավել էլ  երկրաբանական հետախուզման փուլում են, որը թույլատրել է  կառավարությունը`  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ միասին. «Կարծում են, որ Հայաստանում կարելի է 100 հանքավայր շահագործել եւ այդ պոչամբարները լցնել եւ ամբողջ տարածքով մեկ տարածել առանց որեւէ խնդրի»,-ասաց բնապահպանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031