«Բա ի՞նչ պիտի ասեր, բոլոր երկրներն էլ ասում են, որ չունեն քաղբանտարկյալներ»,-հարցին՝ համամի՞տ է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի այն պնդմանը, թե այսօր ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, հետևաբար, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ չէ, այսպես պատասխանեց «Իրավունք և աջակցություն հիմնադրամի» տնօրեն, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը: Ընդհակառակը, նա հավաստիացրեց, որ «Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է, որ կա»:
Նա ասաց, թե Եվրախորհրդի՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ սահմանած չափորոշիչներին ինքը Վոլոդյա Ավետիսյանի պարագայում կավելացներ ևս մեկը, այն որ նրա նկատմամբ մեղմացուցիչ հանգամանք անգամ չի կիրառվել:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով (խարդախություն՝ խոշոր չափերով)։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ