Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան, ժամը 8.45 սահմաններում կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի՝ Գյումրու քաղաքապետարանի հետնամասում գտնվող Պուշկինի փողոց, 16 սեփական տան ուղղությամբ՝ վնասելով նրանց՝ դեպի Զագս նայող պատուհանը: Ըստ որոշ տեղեկությունների, փափուշտը ներս է ընկել նրանց տուն, և տան անդամներն արթնացել են կրակոցի ձայնից: Մենք հենց նոր վերադարձանք փաստաբանի տնից, նա այս պահին հայտարարություն էր տալիս ոստիկանության «Կումայր »-ի բաժնում:
Իսկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը այս մասին տեղեկանալով լրատվամիջոցներից՝ հրապարկումներն անմիջապես ուղարկել է Շիրակի մարզի քննչական վարչություն ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Նա նաև ասաց, որ փաստաբանը այս պահին հայտարարություն է տալիս ոստիկանությունում, հայտարարության բովանդակությանը բնականաբար դեռ ծանոթ չեն: Նշենք, որ կրակոցներն արձակվել են քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էս երկրին իշխող ՛՛բիրդան աղաների՛՛ կողմից խուժանի հանդեպ ցուցաբերվող ամենաթողության, իսկ վերջին հրւկիզումների ու ծեծերի լույսի ներքո՝ նաեւ հովանավորչության եւ ուղղորդման հետեւանքները, նույնիսկ գողական օրենքներով բժիշկների ու քահանաների հետ մեկտեղ արգելված է ոտնձգություններ կատարել նաեւ փաստաբանների նկատմամբ: