Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ կիսելու ցեղասպանության ցավը».  Ջեմալ փաշայի թոռ

Դեկտեմբեր 11,2014 17:58

« Մոսկվա» կինոթատրոնում այս պահին Ջեմալ-փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ հանդիպումն է ընթանում: Լրագրող, գրող, հրապարակախոս, տասներկու գրքերի հեղինակ Հասան Ջեմալը ներկայացնում է հայոց ցեղասպանության մասին գրած իր գիրքը: Նա խոստովանեց, որ իրեն Հայաստան է բերել իր սիրելի Հրանտ Դինքի ցավը. «Եվ նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է: Սիրելի Հրանտի՝ եղբորս ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը: Սիրելի եղբայրս կյանքով վճարեց, նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին: Նա կարողացավ Ցեղասպանության ցավը մեկ անգամ ևս զգացնել տալ մեզ: Նա օգնեց հասկանալ այդ ցավերը և կիսել դրանք: Նա ազատ արձակեց իմ գերի ընկած միտքը և մեկ անգամ ևս օգնեց ըմբռնել, որ ցանկացած տեսակի ազգայնամոլություն խաղաղության խախտում է:

Մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը, այսպիսի ծիծաղելի վախը շատ տարածված է իմ երկրում՝ Թուրքիայում: Եկեք պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ: Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան է:

Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է, պետք է չկառչենք մահերից և կառչենք կյանքից: Ես եկել եմ այստեղ կիսելու Ցեղասպանության պատճառով ձեր կրած ցավերը»,- հանդիպման ժամանակ ասաց Հասան Ջեմալը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031